ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ
ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով ռուսական ուղղաթիռ է խոցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Մենք շատ ենք ցավում, որ հակամարտության սրումը [Ղարաբաղում] հանգեցրեց այդպիսի տխուր հետեւանքների: Լուրջ մտահոգություն ենք հայտնում կատարվածի կապակցությամբ, ցավակցում ենք զոհված անձնակազմի հարազատներին եւ մտերիմներին: Կսպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը»,- ասել է Զայնետդինովը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը բազմիցս հակամարտող կողմերին հրադադարի կոչ է արել:
Ավելի վաղ ռուսական Մի-24 ուղղաթիռը ՀԶՀՀ-ից խոցվել էր Հայաստանի օդային տարածքում՝ Ադրբեջանի սահմանի մոտ: Մի-24-ն ընկել է Հայաստանի լեռնային շրջանում, անձնակազմի երկու անդամներ զոհվել են: Բաքուն խոստովանել է, որ ուղղաթիռը «սխալմամբ» է խոցել։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային