Սրանք նպատակներ են, որոնք այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաեւ չիրագործվել ․Նիկոլ Փաշինյան
Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան- Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջեւանով։ Մենք խոսում ենք տրասնպորտային ենթակուցվածքների ապաշրջափակման մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատկերացումներ կա՞ն, թե ինչ ենք մենք ուզում, քանի որ տարածաշրջանային սահմանների վերաբացման մասին կետեր կային ստորագրված փաստաթղթում։
«Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհներ։ Եվ եթե, օրինակ, այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք ինչպիսի շրջադարձային փոփոխություններ կլինեն Հայաստանի համար։ Եթե ի վերջո երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի եւ Ռուսաստանի հետ, սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաեւ այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաեւ չիրագործվել»,- ասաց վարչապետը։
Հարցին, թե նախնական համաձայնություն կա՞, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․
«Ոչ թե նախնական համաձայնություն, այլ ըմբռնում, որ եթե դա ձեւակերպված է, ուրեմն կա ըմբռնում, բայց դա հասկանալիորեն բանակցությունների հարց ու թեմա է, որոնք պետք է տեղի ունենան»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային