Կառավարության ոչ կառուցվածքը, ոչ ծրագիրը հեղափոխական ընթացք չեն ապահովում. ԲՀԿ-ական պատգամավոր
ԲՀԿ–ն դեմ է քվեարկել կառավարության կառուցվածքային փոփոխություններին, քանի որ կառավարության այս կառուցվածքը չի սպասարկում կառավարության ծրագիրը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Գերակա ոլորտ համարելով գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացումը, կառավարության կառուցվածքում չկա ոչ մեկը, ոչ մյուսը։ Մենք ասում ենք մշակութային երկիր ենք, սակայն մշակույթի նախարարությունը վերացրեցինք, ասում ենք գերկարեւոր է սփյուռքի հետ հարաբերությունները, այդ նախարարությունը եւս վերացրեցինք»,– նշեց նա։
Ըստ Սերգեյ Բագրատյանի, կառավարության կառուցվածքը եւ ծրագիրը երկրի համար հեղափոխական ընթացք չեն ապահովում։
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ միգուցե կառավարությունը այլ գործելաոճ է որդեգրել եւ այս նախարարությունները կարող են այլ նախարարությունների կազմում գործառույթները լիարժեք իրականացնել, սակայն վստահ է, որ նախարարությունների կրճատումը խնդրահարույց է։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային