«Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞ թե՞ միգուցե իր կիրթ Ալիևի»
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դեռ հոկտեմբերի 12-ին նոր տարածքային ու մարդկային կորուստներից խուսափելու համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ պրն աննախադեպին առաջարկել եմ՝ զանգահարել եւ խնդրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ կանգնեցնելու պատերազմը։
Մինչ այդ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն է վարչապետին առաջարկել՝ ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար։
Հոկտեմբերի 20-ին Նիկոլը մերժեց պատերազմը կանգնեցնելու նաեւ Պուտինի առաջարկը։ Հիշեցնեմ, այդ առաջարկով հայկական վերահսկողության տակ էր մնալու Շուշին եւ կարելի էր խուսափել հազարավոր մարդկային եւ տարածքային կորուստներից։
Արդյունքում 20 օր անց Նիկոլը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ։ Եթե վարչապետը անտեսում է թե ՀՀ Գլխավոր շտաբի պետի, թե ընդդիմության , թե ՌԴ նախագահի պատերազմը շուտափույտ կանգնեցնելու ջանքերը, ի՞նչ է դա , եթե ոչ դավադրություն ։
Եթե Մովսես Հակոբյանը պնդում է ,որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է համալրումը եւ զորահավաքը չի կատարվել ՝սա ինչպե՞ս կոչել։ Դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն։ Սակայն ի՞նչ տարբերություն։
Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞ թե՞ միգուցե իր կիրթ Ալիեւի։
Հ․Գ․ Պետությունը կազմաքանդած Նիկոլը հեռանալու է»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան