Քաղաքացիները, որոնք թշնամու հարվածից ունեն անշարժ գույքի վնասում, կարող են դիմել գումար ստանալու համար
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստում որոշում ընդունեց, որը վերաբերում է Արցախյան պատերազմի ընթացքում ավերածությունների դեպքում փոխհատուցում տրամադրելուն: Խոսքը վերաբերում է անշարժ գույքին: Ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա դրա մասին լրացուցիչ կառավարության միջոցառում կներկայացվի:
Նիկոլ Փաշինյանի հարցին՝ համոզվա՞ծ ենք արդյոք, որ քաղաքացիների վնասը փոխհատուցվում է ամբողջությամբ, դրական պատասխան հնչեց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ բացառություն կլինի միայն մեկ դեպքում, երբ գույքը վերացվել է ամբողջությամբ. Մնացած դեպքերում ավերածությունները փոքր չափի են:
Ինչ վերաբերում է ընտանիքին, որի տունն ամբողջությամբ ավերվել է, լրացուցիչ քննարկում է իրականացվում առանձին կացարանով ապահովելու համար:
Ընդհանուր առմամբ վնասվել է 75 անշարժ գույք:
Այսպիսով, քաղաքացիները գումար կստանան իրենց անշարժ գույքը վերանորոգելու համար: Խոսքը հիմնականում վերաբերում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերին:
Քաղաքացիները պետք է օնլայն տարբերակով հայտ ներկայացնեն, 5 օրվա ընթացքում հաստատումը կլինի ու գումարը կփոխհատուցվի:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան