Ով չգիտի, թող իմանա.Վարազդատ Հարությունյան
Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ով չգիտի, թող իմանա`
Վ. Մանուկյանը 1992թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը.
1. Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական լայնածավալ հարձակումը: Վճռական հակագրոհով հայկական ուժերը թշնամուն հետ շպրտեցին ելման դիրքերից և ազատագրեցին 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից զավթված զգալի տարածքներ:
2. Երկօրյա արյունահեղ մարտերի ընթացքում, չնայած երկուստեք ծանր կորուստներին, լիովին ձախողվեց հյուսիսից հասցված զանգվածային հարվածի օգնությամբ Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:
3.Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում սկսեցին վեցօրյա (նոյեմբերի 10-15-ը) հարձակողական օպերացիան, որի ընթացքում ազատագրվեցին թշնամու հունիս-հուլիսյան մեծ հարձակման ընթացքում գրավված Վաղուհաս, Հարությունագոմեր, Կճողուտ և Չլդրան գյուղերը:
4.Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:
5.ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սկսվեց և մինչև ապրիլի 3-ը շարունակվեց Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրման օպերացիան, որի շնորհիվ վերացվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև խրված սեպը (շուրջ 2000 քառակուսի կիլոմետր), ոչնչացումից փրկվեցին հարյուրավոր հնագույն պատմաճարտարապետական կառույցներ, այդ թվում` 4-13-րդ դարերում ստեղծված Դադիվանքը:
6. Իրականացվում է Կապանի օպերացիան, որի մասին Վազգեն Մանուկյանը տեղյակ չի պահել այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս դեմ էր նման գործողություններին՝ համարելով միջազգային հանրության կողմից ոչ ընդունելի: Կապանի օպերացիան կանխորոշում է պատերազմի ելքը:
….




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան