2.5 տարվա ընթացքում բանակի համար ինչ հասցրել՝ գնել ենք․ Նիկոլ Փաշինյան
Մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք կամ ինչու օդը փակ չէր։ Այս մասին իր տեսաուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակի կազմալուծման վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքներին։
«Օդը փակ էր՝ տիկնայք և պարոնայք, որովհետև 2017թ.-ին Հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պետք է փակված համարվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը, պարզապես, չեն աշխատում, բայց գնվել են 42 մլն դոլարով։ Այս գնման համահեղինակը, իբր, սենսացիոն բացահայտում է անում, ասում է՝ ՍՈՒ-30-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, ես հրաժարվել եմ գործարքից։ Հարց՝ իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկա՞տի եք գնել։ Այդ ով կհավատա, որ չաշխատող սարքը 42 մլն դոլարով գնվել է բարի մղումներով և ազնվության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը։
Վերջինս անդրադարձավ «ՕՍԱ-ԱԿԱ» անարդյունավետ համակարգերի գնման վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում և բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում՝ իսրայելական «Հերմես ԱԹՍ»-ն, որն առաջին անգամ խոցվել է Տավուշի մարզում, եղել է այդ համակարգով։
Ըստ Փաշինյանի՝ 2.5 տարվա ընթացքում ինչ հասցրել գնել են, այդ ընթացքում պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացվեր, սննդի հարցը լուծեին, կոշիկի և վարտիքի հարցերը լուծեին, գնեին արկեր, ավտոմատներ, փամփուշտներ, ՀՕՊ միջոցներ, ինքնաթիռներ։
Նրա խոսքով՝ այսինքն երկու տարվա ընթացքում պետք է գնվեր այն ամենը, ինչը պետք է գնվեր 20 տարվա ընթացքում և չի գնվել։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան