Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է․ Ալիևն ամեն օր ծաղրում է Փաշինյանին, մեզ պե՞տք է պարտված ղեկավար. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Մեզ համար աննպաստ քաղաքական փաստաթուղթ է ստորագրվել, որի պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա է, իսկ եղե՞լ է արդյոք դավաճանություն, թե ոչ, ժողովուրդը կորոշի, այն ժողովուրդը, որին վարչապետը խոստացել էր, որ առանց նրա իմացության որևէ փաստաթուղթ չի ստորագրի, իհարկե՝ իրավապահ մարմինները ևս պետք է գնահատական տան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

«Ես և գեներալ Խաչատուրովը պատերազմի առաջին օրը գնացել ենք ՊՆ, երկու օր շարունակ մեզ չընդունեցին։ Ես որոշեցի ինքնակամ մեկնել Արցախ՝ աջակցելու ՊԲ-ին, ներկայացա Արայիկ Հարությունյանին, ապա մեկնեցի հրամանատարական կետ։ Սեպտեմբերի 30-ին ես արդեն պնդում էի, որ ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ վերականգնեն բանակցային գործընթացը։

Վարչապետը որոշել էր, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, Արայիկ Հարությունյանն ինձ անձամբ արգելեց գնալ այնտեղ»,- ասել է ռազմական գործիչը:        

Ըստ Օհանյանի՝ իրեն արգելվել է մասնակցել ռազմական գործողությունների ծրագրմանը, փոխարենն առաջարկել են զորահավաքային, աշխարհազորային ռեսուրսի հարցերը հոգալ. «Ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել Շուշիի աշխարհազորի ձևավորմանը։

Նոյեմբերի 5-ին մենք երեք կողմից շրջափակման մեջ էինք, գործել եմ ըստ իրավիճակի, բանակի հրամանատարությունն ինձ հետ կապ հաստատելու փորձ չի արել։

Իմ ֆիզիկական վիճակից ելնելով՝ չէի կարող փախնել, թող չշահարկեն։ Նոյեմբերի 6-ի առավոտյան մենք լքել ենք քաղաքը, քանի որ բանակի ղեկավարությունը որոշել էր տեղափոխել հրամանատարական կետը»:

Գեներալ-գնդապետի կարծիքով՝ անհրաժեշտ է ՊՆ-ում ստեղծել մի հանձնաժողով, որը կվերլուծի մեր պարտության պատճառները. «Պարտությունը և՛ քաղաքական ու դիվանագիտական է, և՛ ռազմական՝ օպերատիվ-մարտակավարական օղակում։

Պետք է փակել բոլոր նրանց բերանը, ովքեր ասում են, թե միայն բանակն է պարտվել։ Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է, հերոսությունների դրվագներ են ցուցաբերել։ Մեր բանակը եղել է մրցունակ, սպառազինություն է ունեցել։ Դիվանագիտական թերի աշխատանքը պետական կառավարման համակարգի բացթողումներից է»:

Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ բանակցային գործընթացում մենք մեկուսացած էինք, և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունն օգտվեց դրանից ու պատերազմ սկսեց. «Մենք կարող էինք կա՛մ կանգնեցնել պատերազմը ինչ-որ բնագծերում, կա՛մ այսքան զոհով հաղթանակ ունենալ։ Գոնե լեռնաանտառային հատվածներում մենք ունեինք այդ հնարավորությունը։ Պարտության պատճառներից մեկը կարգապահության ցածր մակարդակն էր հատկապես զորահավաքային ռեսուրսում»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պնդմամբ՝ պարտության հիմնական պատճառն իշխանության անգրագիտությունն ու անփութությունն էր, պաշտպանության ոլորտում արված անհամափաչափ փոփոխությունները:

«Ալիևը հոխորտում է, ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, նա չի պատասխանում։ Եթե նա պատասխանի, Ալիևը կասի՝ այսքանից հետո դու դեռ խոսո՞ւմ ես։ Մեզ պե՞տք է պարտված ղեկավար, որը չի կարող բանակցություններ վարել։

Ստեղծվելիք անցումային կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի անվտանգության, պաշտպանության ոլորտին՝ արագ լուծելու ՀՀ սահմանային խնդիրները, սահմանապահ բնակիչը չպետք է միայնակ մնա»,- ամփոփել է Արցախի հերոսը:

Ավելին