ՊՆ պարզաբանումը՝ զորահավաքային զորակոչով ռազմաճակատ մեկնած քաղաքացիների վարձատրության մասին
Համացանցում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչով (մոբիլիզացիոն ռեսուրս) ռազմաճակատ մեկնած քաղաքացիները մինչև օրս չեն ստացել իրենց ծառայության դիմաց սահմանված գումարները՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար։
Խնդրի պարզաբանման նպատակով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ երեկվանից մեկնարկել է նոյեմբեր ամսվա համար վճարումների կատարման գործընթացը:
Դեկտեմբերի 17-ին նախատեսվող փոխանցումների մեկնարկի մասին ՊՆ-ն հայտարարել էր դեռ դեկտեմբերի 9-ին՝ տեղեկացնելով, որ իրականացվում են ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքներ։
Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա համար չիրականացված փոխանցումներին՝ նախարարությունից պարզաբանեցին, որ այդ ընթացքի համար վարձատրությունների հիմնական մասը վճարվել է, սակայն որոշ քաղաքացիների դեպքում, փաստաթղթերի ուշ ներկայացման կամ ցուցակներում առկա անճշտություններով պայմանավորված, գումարի փոխանցումների ժամկետները ձգձգվել են։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան