Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Եկեք որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների. Նիկոլ Փաշինյան

Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման իր առաջարկին։

Հարցին՝ արդյոք կա՞ն բաներ, որոնք մինչեւ ընտրությունների անցկացումը փոխվելու են, Փաշինյանն ասաց, որ դա նույնպես պետք է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա դառնա.

«Այո, մենք այսօր ունենք խորհրդարանական մեծամասնություն, որով կարող ենք այդ հարցերը լուծել, քննարկել «Իմ քայլը» խմբակցության ներսում գալ համաձայնության եւ լուծել։ Բայց մենք ուզում ենք, որ նաեւ այդ թեմաներով լինի քննարկում, եւ մենք լսենք տեսակետներ, բովանդակային քննարկում ունենանք ամեն ինչի մասին։ Այսքան ժամանակ ես ոչ լրագրողների, ոչ որեւէ մեկի հետ զրույցում չեմ խուսափել որեւէ հարցի պատասխանելուց։ Մարդիկ պնդում են, որ դավաճա՞ն է, ինձ մեղադրում են դավաճանության մեջ։ Շատ լավ, պատրաստ եմ առերեսվել այդ մեղադրանքի հետ, թող մարդիկ որոշեն՝ դավաճա՞ն եմ, թե՞ ոչ։ Ես խուսափո՞ւմ եմ որեւէ մեղադրանքից։ Շատ լավ, ընտրական օրենսգիրք, ես ունեմ իմ պատկերացումները՝ դա ինչպիսին պետք է լինի, թող մյուսներն էլ ասեն իրենց պատկերացումները»։

Անդրադառնալով դատական համակարգին՝ Փաշինյանն ասաց. «Դատական համակարգը պսեւդո-էլիտայի մասն է դարձել»։

Հարցին՝ արդյոք նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է, Փաշինյանն ասաց. «Ուրեմն եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։ Իմ ասածն առաջարկ է, իմ ասածը պարտադրանք չէ եւ չի էլ կարող լինել։ Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը էս-էս ձեւով լուծում ու գնում ենք ընտրությունների»։

Հարցին՝ արդյոք ինքը մոտավոր ժամկետի վերաբերյալ պատկերացում ունի՞, վարչապետն ասաց. «Ես չեմ ուզում իմ պատկերացումները որեւէ կերպ առաջադրել որպես նախապայման։ Կարող է՝ պարզվի, որ մենք Սահամանդրության մեջ, ընդ որում Խորհրդարանն այդ հոդվածները կարող է փոխել, փոփոխություն ենք անում եւ ասում ենք՝ Խորհրդարանը կարող է ինքնալուծարման եւ արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնել»։

Փաշինյանը շեշտեց, որ իր համար կարեւորագույն սցենարը հետեւյալն է. պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։

Անդրադառնալով ընդդիմախոսների դիտարկմանը, որ դա պետական հեղաշրջում չէ, անում են այն, ինչն արել է Փաշինյանը, վարչապետն արձագանքեց. «Իրենք ունեցել են դրա հնարավորությունը՝ ժողովրդական պահանջ գեներացնելու։ Ընդ որում, դրա համար ծախսել են անսահմանափակ փող։ Որեւէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունը բիրտ ուժ է կիրառել եւ իշխանությունը պահպանել։ Մեզ մեղադրում ենք, որ մենք շատ մեղմ ենք»։

Հարցին՝ արդյոք խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի կողմից արձագանք կա՞՝ արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկի վերաբերյալ՝ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ քննարկումներ տեղի կունենան, եւ այդ քննարկումների արդյունքում կգանք որոշման»։

Դիտարկմանը, որ մարդիկ հոգնել են տարիներ տեւող ներքաղաքական ռեսուրսը մաշող բանավեճերից. Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան. անընդհատ հետ նայելով՝ մարդիկ չեն ուզելու Հայաստանում ապրել, Փաշինյանը համաձայնեց այդ դիտարկմանը. «Պատերազմի ընթացքում երբ Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներն այդպիսի նախաձեռնությամբ հանդես էին եկել, ես համաձայնվեցի այդ նախաձեռնությանը։ Հիմա էլ է պետք նման մթնոլորտ ձեւավորել, բայց մարդիկ շատ հարցեր ունեն։ Եվ ես ասում եմ, որ եթե այդպես է, ի վերջո մեր նպատակը ժողովուրդն է, ժողովուրդն իր հարցերի պատասխանը ստանա, որ ժողովուրդը տեսնի ապագան, որ ժողովուրդը հավատա ապագային»։

Ավելին