Վանեցյանականներ չեն կարող լինել, իսկ Սանասարյանի փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել. Ալեն Սիմոնյան
Չկա նման հասկացություն, որ ես վստահում եմ ԱԱԾ-ին, կամ վստահում եմ ՀՔԾ-ին, կամ վստահում են ինչ-որ մեկին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ (նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են-խմբ) Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն:
«Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւէ բանի հետ կապված սխալ չի գործել, որեւէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը. «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւդա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»:
Դիտարկմանը, որ իշխանության աջակիցների մեջ պառակտում կա, ձեւավորվել են սանասարյականների թիմ եւ վանեցյանականների թիմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն, եւ կա օրենսգիրք»:
Ինչ վերաբերում է նրան, որ Դավիթ Սանասարյանն ու իր պաշտպան Իննեսա Պետրոսյանը հայտարարել են, որ գործը շինծու է, սաքած է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավելեւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար:
Իմա՞ստը որեւէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ոչ ընտրություն կա, ոչ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի համար եւ ինչ պետք է կազմակերպի շինծու: Դրա իմաստը ուղղակի չկա: Ասենք եթե մեկն ուզենար այդ պաշտոնը զբաղեցնել, կամ ընտրություններ լիներ, ինչ-որ մեկն ուզենար ասենք իմ նկատմամբ ինչ-որ բան անել, տրամաբանություն կլիներ: Կա փաստ, բա բողոք եւ կա գործ, որի հետ կապված քննությունը, վստահեցնում եմ, լինելու է բաց եւ դուք կտեսնեք: Աստված տա, որ սխալված լինեն եւ պարոն Սանասարյանի հետ կապված որեւէ հարց չլինի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային