Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ
Քաղաքականություն

Ասենք՝ Պուտինն ու Ալիևը Նիկոլի ձեռքը սեղմեցին... Հետո ինչ, ուրիշ փաստաթուղթ էլ կա՞ ստորագրելու

Օրերս, լրատվական կայքերից մեկը հայտնեց, որ 2021 թվականի հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և այդ հանդիպման նպատակն է՝ հստակեցումներ կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ կապված:

Իշխանություններն առայժմ ոչ հաստատել են, ոչ հերքել են այս տեղեկությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմը ակտիվ շփումների մեջ է՝ Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև՝ նման հնարավորությունը չի կարելի բացառել:

Լավրովը հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քննարկում նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման ընթացքը, ռուսներն Արցախում բնականոն կյանքին են վերադարձնում արցախցիներին՝ ապահովելով կենսական նշանակության գործառույթներ, այսինքն՝ Պուտինը ստանձնել է ոչ միայն քաղաքական համաձայնության ու խաղաղապահ առաքելության իրականացում, այլև հումանիտար աջակցության իրագործում:

Հիմա՝ Պուտինի խնդիրն է՝ պահել նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ու կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց այստեղ խնդիր կա՝ պաշտոնական Բաքուն՝ Ալիևի մակարդակով հայտարարում է , որ չի ցանկանում բանակցություններ, հակամարտությունն ավարտվել է Բաքվի համար նպաստավոր պայմաններում, ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը լուծել է խնդիրը:

Այսինքն՝ սա Անկարայի դիրքորոշումն է. Ալիևն ասում է այն, ինչ մտածում է Էրդողանը: Այսինքն՝ եթե Ալիևը իսկապես գնա բանակցությունների՝ դա դուր չի գալու Էրդողանին: Կնշանակի՝ հետ քայլ «հաղթական» դիրքերից:

Հիմա ռուսները շարունակում են դիրքավորվել բանակցային ֆորմատի շրջանակներում...

Երևանի և Բաքվի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օգնել է խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղի հարցում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում:

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում, նկատել է Պեսկովը: «Ընդհանուր առմամբ, 2020 թվականին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունները Եվրոպայում, ինչպես նաև հենց մեր սահմանների մոտ, դա այն է, ինչ միջազգային հանրությունը չպետք է թույլ տար: Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, այդ ամենը կանգնեցնելուն ուղղված նրա ջանքերը, դրանք իհարկե թանկ արժեն, և դժվար է թերագնահատել դրանք»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինին հաջողվել դա անել, Պեսկովը նշել է, որ դա տեղի է ունեցել և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, ինչն էլ թույլ է տվել Պուտինին միջնորդ հանդիսանալ կարգավորման գործում:
Պեսկովը հավելել է, որ չի պատկերացնում, թե ինչ կարող էր Պուտինն ասել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ կանգնեցնելու համար ռազմական գործողությունները: «Պուտինն անձամբ է զբաղվել այդ հարցով: Նա երկար օրեր է անցկացրել հեռախոսի խոսափողը ձեռքում»,- հավելել է նախագահի խոսնակը:

Վերջինս շեշտել է, որ Պուտինը ստիպված է եղել զրույցներ ունենալ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որոնց մի մասի մասին է տեղեկություն հրապարակվել մամուլի ծառայության կողմից:

Անդրադառնալով պատերազմում ընկած 5000 զոհերին՝ Սոլովյովը համեմատականներ է տարել երկրի բնակչության և կրած մարդկային կորստի մասշտաբների միջև: Ըստ նրա՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի բնակչության թիվը, զոհերի քանակը և համեմատելով Ռուսաստանի մասշտաբների հետ՝ կարելի է պատկերացնել, որ 40 օրում ՌԴ-ում 350 000 մարդ կզոհվեր:

Եթե Մոսկվայում առաջիկայում իսկապես կայանա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ բանակցություն, դա կնշանակի նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս նոր՝ հետպատերազմյան իրավիճակում նոր բանակցություններ, հետևաբար՝ չի կարելի բացառել նաև նոր փաստաթղթի ստորագրումը: Եթե լինի նման ընթացք՝ կնշանակի, նորից առանց՝ իր «սիրելի ժողովրդի» ու «հպարտ քաղաքացիներին» տեղեկացնելու՝ նա Ադրբեջանի գնում է նոր համաձայնության:

Այս եռակողմ հնարավոր հանդիպումը ծառայելու է նաև քաղաքական նպատակների՝ Փաշինյանը ցույց է տալու, որ նրա ձեռքը սեղմում է Պուտինը, իսկ «հաղթանակած Ադրբեջանի» նախագահը, եկել է իր հետ բանակցելու, թեև երկու ամիս կրկնել է, որ հակամարտությունն ավարտվել է:

Բայց, եթե նույնիսկ այդ բանակցությունները կայանան՝ պատերազմից 3 ամիս անց, ո՞վ է սեղմել Փաշինյանի ձեռքը, կամ այցելել նրան... Այս հարցը՝ ընտրությունների գնալու ցանկություն արտահայտած Փաշինյանին չի՞ հետաքրքրում...

Մետաքսյա Շալունց

Աղբյուր