Ի գիտություն Մ. Թանդիլյանի՝ Գ.Ծառուկյանի համար այդտեղ մեկ շահ կար և դա աշխատավոր ժողովրդի շահն է
Անի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը օրերս իր կողմից տրված հարցազրույցի շրջանակներում «ցեմենտի ներկրման նոր օրինագծի» նկատմամբ ԲՀԿ պատգամավորների ելույթները որակել է , որպես «մեկ անձի շահերով առաջնորդվել»։ Նման համարձակ հայտարարությունը կարելի է դիտարկել ընդամենը մեկ ձևաչափով ՝իշխանություններին քծնելու փորձ, քանզի նման հայտարարության տողատակերում առկա է միայն «օճառի հետքեր»։ Հանուն արդարության պետք է նշեմ , որ այո , Թանդիլյանը որոշ չափով իրավացի էր, և քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանձին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջնորդվում է շահով, բայց այդ շահը, ոչ թե Թանդիլյանի նշած շահն էր, այլ աշխատավոր ՀՀ քաղաքացիների, ում իրավունքները ոտնահարվեցին այդ օրինագիծը ընդունելով։
Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ հենց Մանե Թանդիլյանը նույնպես դեմ է քվեարկել ներկայացված օրինագծին, և նման հայտարարությամբ հանդես է եկել դեմ քվեարկելուց հետո։ Ցանկանում եմ հիշեցնել տիկին Թանդիլյանին, որ նման օրինագիծը ուղիղ վտանգ է հանդիսանում ավելի քան 1500 ՀՀ քաղաքացիներին, քանզի եթե «կլինկերը» նույնպես չենթարկվի պետական տուրքի, ապա տեղական արտադրողները ՝ Արարատի ցեմենտի գործարանը, Հրազդանի ցեմենտի գործարանը և այլոք, ուղղակի չեն կարողանա դիմանալ մրցակցային դաշտում և կդադարեն աշխատել տեղական հումքով։ Այս դեպքում հավանական է նաև արտագաղթի հոսք տեղի ունենա, քանզի գործազուրկ դարձած աշխատակիցները Հայաստանում աշխատատեղերի բացակայության պարագայում ստիպված կլինեն բռնել արտագաղթի ուղղին։
Ինչևէ, կարծում եմ , որ ընդդիմության ներկայացուցիչն իրեն չպետք է թույլ տա նման պահվածք, քանզի դա քաղաքական ասպեկտներով դիտարկված ուղղակի նոնսենս է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...