Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին
Քաղաքականություն

Քաղաքացի կրթելու ու ձեւավորելու համար արժե 124 միլիոն հատկացնել. Արարատ Միրզոյան

Քաղաքացու օրը կոչված է որոշակի քաղաքացիական կրթության դերակատարություն ունենալ, քաղաքացի կրթել, ձեւավորել, ուստի տոնին արժի 124 միլիոն հատկացնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Մինչեւ հեղափոխությունը եւ հատկապես հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դրսեւորվում խնդիրը, որ մենք, այնուամենայնիվ, հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք։ Ի վերջո հեղափոխությունից տարիներ առաջ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին եւ հիմա քաղաքացու տոնը, որը արդեն սահմանվել է, կոչված է նաեւ որոշակի քաղաքացիական կրթության դերակատարություն ունենալ, քաղաքացի կրթել, ձեւավորել, ի վերջո կայացնել այդ ինստիտուտը։ Սրան ուղղել 124 մլն, կարծում եմ արժի»,–նշեց նա։

ԱԺ նախագահը շեշտեց՝ Քաղաքացու օրը միտված է նրան, որ թավշյա հեղափոխությունը չլինի եզակի ակտ. «Հեղափոխությունը մեծ հաշվով քաղաքացու զարթոնքն էր եւ քաղաքացու հաղթանակ, քաղաքացու անմիջական մասնակցությամբ, ընդ որում՝ աննախադեպ ծավալներով մասնակցության։ Կային տարիներ շարունակ կուտակված խնդիրներ՝ կապված կոռուպցիայի, ապօրինությունների հետ, մենք բազմիցս ասել ենք, որ հիմնական խնդիրը, որ Հայաստանում կար, այն էր, որ մարդիկ եւ պետությունը, կարծես զուգահեռ իրականություններում ապրեին, մարդիկ հաշտվել էին, որ պետությունը, պետական կառավարման համակարգը, իրավապահ մարմինները իրենցը չէին, իրենց կողմից չէին ձեւավորվում, իրենց հաշվետու չէին, այսպես ամեն մեկը իր ընտանիքով, իրենց շրջապատով փորձում էին իրենց անկախ միջավայրը, իրենց մոլորակը եւ ապրել այս անկախ գետտոյում։ Հիմա մի պահ դա հաղթարավեց, քաղաքացիները կանգնեցին եւ ասեցին՝ սա մեր պետությունն է, այսուհետ այսպես պետք է լինի Հայաստանում, մենք հրաժարվում ենք ապրել այս խաղի կանոններով։ Հիմա սա պետք է լինի եզակի ակտ, սա պետք է արմատավորվի քաղաքացիների մեջ, այս նպատակին է ծառայում Քաղաքացու տոնը»։

Դիտարկմանը, որ Հայաստանում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, Միրզոյանն ասաց. «ՀՀ–ում, հատկապես սոցիալական ոլորտում միշտ կան բազմաթիվ խնդիրներ։ Մենք կարող ենք ոչ մի ծրագիր չիրականացնել, մինչեւ վերջին հյուղակի հարցը կամ անօթեւանի հարցը չլուծվի, բայց դա հավերժ պրոցես է, բոլոր երկրներում էլ կան հարցեր, որոնց ավելի մեծ ուշադրություն կարելի է հատկացնել, սակայն գերի մնալ դրան եւ ձեռնպահ մնալ այլ ծրագրեր իրականացնելուց, այնքան էլ խոհեմ չի կարծում»։

Հիշեցնենք, որ օրերս Կառավարությունը որոշում է կայացրել Քաղաքացու օրվա նշելու համար հատկացնել 124 մլն դրամ։ Նշենք, որ քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթվա շաբաթ օրը։