Նիկոլի հերթական ստոր մանիպուլյացիան
Քանիցս է խոսվել այն մասին, որ այս իշխանությունների գործելաոճի հիմնական անկյունաքարը դա ստի ու կեղծիքի տարածումն է, որն էլ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական գործիքակազմը։ Բազում են այն փաստերը, որ փաշինյանական ագիտատուրան` հագուրդ տալով իր մտահորիզոնի ֆանտազիաներին՝ փորձում է ամենաէժան դեմագոգիայի միջոցով որոշակի քաղաքական բալանսավորում ապահովել և բարձրացնել սեփական վարկանիշը։
Հանուն արդարության, սակայն, պետք է փաստենք, որ այդ էյֆորիկ ժամանակներն աստիճանաբար անցնում են, և գործողությունները, որն այս օրերին անում է հայտնի ՊՈԱԿ-ը, ընդամենը, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Այս օրերին Փաշինյանի մասին կլոր տարին միֆեր ու լեգենդներ պատմող մի շարք ֆեյք կայքերը, որոնք հստակ ուղղորդվում են ՊՈԱԿ-ի կողմից, տեղեկություն էին տարածել, թե իբր «Հայրենիք» կուսակցության զորախումբը, որը ռազմաճակատ էր մեկնել գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ, զենքով լի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է թողել Շուշիում, և հեռացել: Նման տեղեկատվության հետ ծանոթանալուց հետո միանգամից ակնհայտ է դառնում, որ Նիկոլն արդեն կախվում է փրփուրներից, որպեսզի ևս մի քանի օր հանրությանը կարողանա որոշակի տեսարաններով կերակրի։ Նման պրիմիտիվ մանիպուլյացիաներով Փաշինյանը հերթական անգամ վերահաստատում է, որ ինքը ոչ թե երկիր է ղեկավարում, այլ սովորական շարքային խմբագրություն, իսկ ինքը դասական «մուտիլովշիկի» մակարդակից այդպես էլ չկարողացավ առաջընթաց և զարգացում ունենալ։
Ի դեպ՝ հավելենք, որ «Հայրենիք» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչները այս ապատեղեկատվության վերաբերյալ հայտնել էին, որ կեղծ կայքում հրապարակված լուսանկարի մեքենայից իրենցեր զորախումբն ընդհանրապես չի ունեցել, իսկ զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը: Ասել է, թե Նիկոլի ապիկար թիմը հերթական անգամ փորձեց մանևրել և ստեղծված իրավիճակում շահեկան դիրք ապահովել, բայց դարձյալ հայտնվեց կոտրած տաշտակի առաջ։
Անի Ավագյան
Pressmedia.am




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ