Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ
Քաղաքականություն

Հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնի է պահվում. ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջանում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել. Արսեն Բաբայան

Հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնի է պահվում. ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջանում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել. Արսեն Բաբայան (տեսանյութը՝ քոմենթներում)
Երկու տարուց ավել այս իշխանությունը ասում էր` բանակցում ենք՝ ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնենք, թե ինչ ենք բանակցում: Մենք տեսանք, թե ինչ են բանակցել, և այդ բանակցությունների հետևանքներն ինչ ավարտ ունեցան, հիմա հստակ է՝ հունվարի 11-ին նա գնում է կա՛մ ինչ-որ բան բանակցելու, կա՛մ ստորագրելու: Այս մասին այսօր Արդարադատության նախարարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը:
«Այս պահին մեզ համար ամենաանվստահելի աղբյուրները պետական աղբյուրներն են, սա թողնենք մի կողմ: Իշխանությունը պարտավոր է մեզ տեղեկացնել, թե ինչի շուրջ են լինելու այդ բանակցությունները, կամ ինչ փաստաթուղթ են ստորագրելու: Շարունակում են գաղտնի պահել, և ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջացնում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել, որովհետև ձեռագիրը նույնն է, և հետևանքը կլինի նույնը»,-ասաց նա:
Բաբայանը նշեց, որ ակնկալում են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպում, որի ժամանակ էլ կհնչեցնեն իրենց հուզող հարցերը, քանի որ ֆեյսբուքյան որևէ գրառում փաստացի պարզաբանում չէ:
«Այդ փաստաթուղթը պետք է ՍԴ-ով անցնի, ԱԺ-ի կողմից վավերացվի, հետևաբար, եթե նման փաստաթուղթ կա, դրան ծանոթանալուց հետո կհասկանանք, թե ՀՀ որ սահմաններն են հանձնվելու, կամ արդյոք չի պատրաստվում հանձնել: Շարունակվում է այն մոտեցումը, թե «ինչ ուզում ենք, բանակցում ենք»»,- շեշտեց Բաբայանը:
Ըստ նրա՝ եթե կասկածները ամրապնդվեն, հանրությունը շարունակելու է պահանջել այս իշխանության հրաժարականը, կարթնանան նաև այն մարդիկ, որոնք չէին ուզում հավատալ այս իշխանության կողմից տարածքներ հանձնելուն: Վերջինս շեշտեց, որ բոլորը պետք է դուրս գան ու պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: