Մոտ ժամանակներում, պարտության պատճառով, Հայաստանին նոր նվաստացումներ են սպասում
2020 թվականը կհիշվի ոչ միայն կորոնավիրուսի համավարակով, այլև հետխորհրդային տարածաշրջանում ապակայունացման նոր ալիքի սկզբով, որը կշարունակվի 2021 թվականին: «2021-й создаст новые кризисы прямо у российских границ» հոդվածի հեղինակը հայազգի Գևորգ Միրզայանն է: Ստորև ներկայացնում ենք Հայաստանին վերաբերող հատվածը: Նյութը վերցրել ենք vz.ru կայքից:
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի կապիտուլյացիայից հետո, Հայաստանը լրջագույն ներքաղաքական ճգնաժամ է ապրում: Բնակչության զգալի մասը կատարված ողբերգության մեջ մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մի մասը նրան մեղադրում է հիմար լինելու մեջ, մյուսը՝ դավաճանության, և նրանք պահանջում են վարչապետի անհապաղ հրաժարականը:
Ինքը՝ Փաշինյանը, չի ճանաչում իր մեղքը և չի պատրաստվում հեռանալ: Նա նշել է, որ պատրաստ է պաշտոնաթող լինել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեպքում, որոնք կարող են անցկացվել 2021 թվականին: Արդյունքում, հասարակությունը, որն Արցախի կորուստների պատճառով առաջացած հոգեբանական հետևանքների համար համախմբման կարիք ունի, գտնվում է քաղաքացիական հակադրության մեջ:
Մոտ ժամանակներում, պարտության պատճառով, Հայաստանին նոր նվաստացումներ են սպասում՝ Ադրբեջանի հետ սահմանագծում՝ ի օգուտ նրա, Սյունիքի մի շարք տարածքների ինքնիշխանության կորուստ, որտեղ ճանապարհ կանցնի Նախիջևանի և Ադրբեջանի հատվածի միջև, ինչպես նաև, հնարավոր է, վերակառուցման վճարումների հարցը, որը պահանջում է Բաքուն:
Քանի որ վերոնշյալ նվաստացումները հարկ կլինի ինչ-որ կերպ ապացուցել, չի բացառվում, որ տեղի քաղաքական գործիչները կփորձեն ամեն ինչում մեղադրել Մոսկվային: Այս ամենը հայերին սեփական մեղքը մեկ ուրիշի վրա գցելու հնարավորություն կտա և կարող է Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճեցնել՝ մեկ այլ խնդրահարույց ղեկավար ընտրելու հեռանկարով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ