Պուտինը պատմել է Ղարաբաղի հարցով համաձայնագրի իրականացման մասին
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը հետեւողականորեն իրականացվում է, սա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հնացած հակամարտության արդար հիմքով երկարաժամկետ եւ լայնամասշտաբ լուծման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականացվում են: Համոզված ենք, որ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հնացած հակամարտության արդար հիմքով երկարաժամկետ եւ լայնամասշտաբ լուծման համար` ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների»,- ասաց Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նաեւ հիշեցրեց այն մասին, թե ինչպես էր նախապատրաստվում փաստաթուղթը. «Մենք անընդհատ կապի մեջ էինք ձեզ հետ, միասին փոխզիջում էին փնտրում: Հենց մեր համատեղ ջանքերի արդյունքում ինտենսիվ, այդ թվում, ինչպես հիշում եք, գիշերային հեռախոսազրույցներից հետո համաձայնեցվեց եռակողմ հայտարարությունը, որը մենք ձեզ հետ ստորագրեցինք»:
ՌԴ նախագահը նաեւ շեշտեց, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական կետերին: «Մենք շարունակում ենք պարբերաբար համեմատել գործընկերների հետ... մեր գործողությունները»,- հավելեց նա:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ