Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ
Քաղաքականություն

Ալիեւը ստորագրել է ճանաչումը

Երեկ Բաքուն հերթական անգամ խախտել է հրադադարը, Շուշիի ուղղությամբ կրակելով հայկական դիրքերի վրա եւ ծանր վիրավորելով հայ զինծառայողի: Դա տեղի է ունեցել մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ պաշտոնապես քննարկվել են հաղորդակցությունների բացման հարցերը, սակայն, ըստ ռուսական աղբյուրների, քննարկումներ են եղել նաեւ հայ գերիների եւ այլ «չլուծված խնդիրների» վերաբերյալ:

Բաքուն փորձում է հասնել նրան, որ հայկական զորքը դուրս բերվի Արցախից, դրանով պայմանավորելով գերիների հարցը: Նա գերիներին ներկայացնում է որպես դիվերսանտ-ահաբեկիչներ իր այդ պահանջը «հիմնավորելու» համար: Մյուս կողմից, գոյություն ունի ռուս խաղաղապահների մանդատի հարցը, որը Բաքուն չի ստորագրել: Խաղաղապահները ներկայում Արցախում են Հայաստանի գրավոր ու Բաքվի «բանավոր» համաձայնությամբ, եւ նկատելի է, որ գերիների հարցն օգտագործվում է նաեւ այս համատեքստում:

Երեկվա կրակոցները թերեւս ազդանշան են, որ Բաքուն շարունակելու է գերեվարելու եւ հայ զինվորներին թիրախավորելու քաղաքականությունը, հայկական զորքի դուրսբերմանը հասնելու նպատակով: Բաքուն հերթական անգամ կոպիտ խախտեց եռակողմ հայտարարությունը, միեւնույն ժամանակ նրա այդ պահանջը հակասում է եռակողմ հայտարարության այն կետին, ըստ որի՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած էին ստորագրման պահին: Դա նշանակում է, որ Բաքուն ճանաչել է հայկական բանակի ներկայությունը Արցախում:

Եռակողմ հայտարարությունը չեղարկված չէ, նշանակում է այդ կետը շարունակում է գործել: Այլ հարց է, որ Մոսկվան ու Բաքուն շատ խնդիրներ կարգավորում են բանավոր ռեժիմում, եւ այս հարցում էլ բացառություն չէ: Եթե Հայաստանի կառավարությունը չի համաձայնել այս պահանջին եւ գերիների հարցն իր հերթին չի դարձրել հայ զինծառայողներին Արցախից հանելու պատրվակ, կարող է պահանջել եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետի կատարումը:

Միեւնույն ժամանակ, խնդիրը հանգում է 30-ամյա շրջանում իրար հաջորդող կառավարությունների երեսպաշտությանը, որոնք այդպես էլ իրավական ձեւակերպում չտվեցին Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական հարաբերություններին, եթե նույնիսկ չէին ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը: Ներկայիս 17-ի ձեւաչափում գտնվող ուժերը, մասնավորապես Դաշնակցությունը, այդպես էլ չպնդեց ռազմա-քաղաքական մեծ պայմանագրի ստորագրումը, որի նախաձեռնությունը նա ստանձնել էր Երեւանում ու Ստեփանակերտում քաղաքական եւ հասարակական ուժերի քննարկումներից հետո:

Իրավունքը մեծ ուժ է, եւ դա հատկապես նկատելի է ներկայում, երբ նույնիսկ հայկական կողմի քաղաքական չգոյության պայմաններում Մոսկվան ու Բաքվուն լուրջ խնդիրների առաջ են կանգնում օրինակ Արցախի կարգավիճակի հարցում: Եթե Հայաստանում գիտակցեին իրավունքի ուժը, նույնիսկ եռակողմ հայտարարությունը կշրջեին դրա շահառուների դեմ, կլուծեին կարգավիճակի ու Արցախում զինուժի իրավական կարգավիճակի հարցը: Այդ գիտակցության դեպքում Հայաստանում չէր լինի խամաճիկ կառավարություն, 17-ի բովանդակության ձեւաչափ եւ ռուս-թուրքական քարոզչության կաղապարներում խրված մեդիա: