Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ
Քաղաքականություն

Արսեն Թորոսյանի հրամանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 12-ին հրաման է ստորագերլ, որով հաստատել է «Իմունականխարգելման գործընթացում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում սեզոնային գրիպի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման» մեթոդական ուղեցույցը։

1. Այս ուղեցույցը նախատեսված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետև՝ ԲԿ)  նօրենների, իմունականխարգելման գործընթացի պատասխանատուների և բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են երեխաների,  եռահասների և մեծահասակների պատվաստումներ:

2. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումային գործընթացի բարելավումն իրականացվում է ԲԿ-ի ողջ բուժանձնակազմի կողմից, որն իր մեջ ներառում է.

1) ԲԿ-ի տնօրենի կողմից օրակարգային ձևաչափով յուրաքանչյուր աշխատանքային օր կազմակերպվում և իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումներին առնչվող գործակարգավորական խորհրդակցություն,

2) գործակարգավորական խորհրդակցության ընթացքում քննարկվում են պատվաստումային գործընթացի բարելավմանն ուղղված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես՝ ա. ըստ տեղամասերի ներկայացվում են տվյալ օրվա համար պլանավորված սեզոնային գրիպի դեմ պատվաստման հրավիրված ռիսկի խմբերին պատկանող անձանց տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, ծննդյան թիվ, ռիսկի խումբ, հեռախոսահամար և այցելության ժամ, բ. ըստ տեղամասերի ներկայացվում են տվյալ օրվա համար պլանավորված, հեռախոսազանգերով սեզոնային գրիպի դեմ պատվաստման հրավիրվող ռիսկի խմբերին պատկանող անձանց տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, ծննդյան թիվ, ռիսկի խումբ, հեռախոսահամար, այցելության ժամ գ. ներկայացվում են դիսպանսեր հսկողության տակ գտնվող ռիսկի խմբերի անձանց ցուցակները, ովքեր տարբեր պատճառներով (հերթական բժշկական զննություն, լաբորատոր հետազոտություն, անհրաժեշտ դեղեր ստանալ և այլն) այցելում են պոլիկլինիկա, տեղում ևս մեկ անգամ նրանց համար իրականացվում է խորհրդատվություն սեզոնային գրիպի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ, դ. նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ծնողների համար (մանկապարտեզ կամ դպրոց ցանկացած տեղեկանք, քաղվածք ներկայացնելու, շահառուների ցանկացած հարցով, 6ամս.-5տ. երեխաներին տարբեր պատճառներով՝ «Վիտամին Դ» ստանալու, մանկաբույժի մոտ հերթական այցի, պատվաստումների և այլն պոլիկլինիկա այցի ժամանակ), իրականացվում է խորհրդատվություն սեզոնային գրիպի դեմ իրականացվող պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:

4. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում բաժնի վարիչների կողմից տնօրենին են ներկայացվում սեզոնային գրիպի դեմ իրականացված պատվաստումներում ընդգրկվածությունը ըստ տեղամասերի: Անհրաժեշտ է ապահովել պլանավորված ռիսկի խմբերի անձանց առնվազն 30%-ի պատվաստումը:

5. ԲԿ-ի տօրենի կողմից իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստվածների տվյալների ճշգրտում՝ պատվաստումների գրանցամատյանի, պլանավորման գրանցամատյանների և հեռախոսազանգերի միջոցով:

6. Սահմանված կարգով իմունականխարգելման գործընթացում ընդգրկված ԲԿ-ներում իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների աջակցողական մշտադիտարկում (ներկայացված ամենօրյա տվյալների հիման վրա) «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների կողմից:

Ավելին