Ինչ են խոսել Մոսկվայում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիրները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում: Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել սառը զրույց, որի ընթացում Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչու է լարված իրավիճակ ՀՀ-ում, ու նշել, որ, կարծես թե, բոլորը վարչապետի հրաժարականն են պահանջում, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, թե բոլորը չեն, այլ մի փոքր խումբ է, որը չի ներկայացնում հասարակության ընդհանուր տրամադրությունը, իսկ ժողովուրդը իմ թիկունքին է, ինձ է սատարում: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ խումբն էլ առաջիկայում կխաղաղվի, որևէ անկայուն բան չկա: Ըստ ընդդիմադիրների կողմից շրջանառվող վարկածի՝ Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, թե իր համար շատ կարևոր է, որ այդ տարածաշրջանում կայունություն լինի՝ ակնարկելով, թե Փաշինյանը պետք է հեռանա: Իսկ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և ՌԴ նախագահի հետ նույն հանդիպման մասին լրիվ այլ բովանդակությամբ տեղեկատվություն է ներկայացրել իր թիմակիցներին: Փաշինյանն իր մտերիմներին ասել է, որ ինքը Պուտինի հետ ունեցել է շատ ջերմ զրույց, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, թե ինքն անվերապահ աջակցում է Փաշինյանին: Ավելին՝ եթե առաջիկայում հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն, ըստ փաշինյանական վարկածի, Վլադիմիր Պուտինը հրապարակավ կսատարի գործող վարչապետին: Վարչապետն իր թիմակիցներին վստահեցրել է, որ Պուտինն իր կողքին է, ու իրենք անհանգստանալու առիթ չունեն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ