Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. Իվետա Տոնոյան
ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. մեկում Երևանն է, որտեղ շատերն այդպես էլ ամբողջությամբ չեն գիտակցում պատերազմի ծանր հետևանքները, մյուսում՝ Սյունիքը, որն ընդամենը մեկ գիշերում այլևս դարձել է սահմանամերձ, և որի բնակիչները քնում ու արթնանում են ադրբեջանցի զինվորականներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ յուրաքանչյուր վայրկյան ահն ու սարսափը սրտներում: Նույն երկու տարբեր իրականությունն է նաև Շուռնուխում և Որոտանում.փողոցի մի կողմում թշնամու զինվորները, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով, երկիրը կորցնելու երկյուղով , օր օրի ուժգնացող անհանգստությամբ: Մեկ գիշերում ու գրչի մեկ հարվածով սյունեցին դարձավ սահմանապահ, սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի ու հաղթանակած ժողովրդի անվտանգություն` թանձր մշուշի մեջ առնելով բոլորի ապագան: Այս ամենով հանդերձ, սակայն, որոտանցի ու շուռնուխցի փոքրիկները դեռ հավատում են՝ ամեն ինչ լավ է լինելու: Ասում են՝ մեծանալու են, զինվոր դառնան, որ հետ բերեն թուրքին հանձնած հայրենիքը, որ հաղթելու ենք, բայց այս անգամ իրականում, այլ ոչ թե ֆեյսբուքյան զուգահեռ իրականության մեջ...




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ