Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ Ծառուկյան
Նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել իր ճանապարհը փակած քաղաքացիներին: Թեմայի վերաբերյալ հարց ենք ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
- Պարոն Ծառուկյան, նախօրեին Վազգեն Մանուկյանը Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» է անվանել: Ինչպես կգնահատեք Վազգեն Մանուկյանի այս ձևակերպումը:
- Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ իմ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ և ունենք ընդամենը մեկ հայրենիք:
Բոլորն էլ գիտեն, հայրաքաղաք Գյումրին և արարող ու ստեղծագործող գյումրեցիներն իմ համար ունեն առանձահատուկ նշանակություն: Ես հույս ունեմ, որ քաղաքական լեքսիկոնին անհարիր ձևակերպումները որևէ կերպ չեն նսեմացնի մեր թասիբով գյումրեցիների արժանապատվությունը: Ես մշտապես լինելու եմ Հայաստանի ամենաջերմ և հյուրընկալ, ադաթներով ու ավանդույթներով հարուստ Գյումրիի և գյումրեցու կողքին: Դա միանշանակ է...




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ