Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները
Ռուսաստանում հայերի միության մամուլի ծառայությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրամանագիրը (№ 635-р), հայտնում է.
«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու համար, որոնք սահմանվել են մարտի 16-ին, պահպանվում են մինչ այս պահը:
Այնուամենայնիվ, բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մտնել մի շարք հիմնավորումների առկայության պարագայում:
Մասնավորապես, ՌԴ կարող են մուտք գործել
1. Կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մտնում օդային անցակետերով:
2. ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ), խնամակալ հանդիսացող ՀՀ քաղաքացիները անձը հաստատող փաստաթղթերի և բարեկամության աստիճանն ապացուցող փաստաթղթերի կրկնօրինակի ցուցադրման պարագայում:
3. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում բուժման նպատակով՝ անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բուժհաստատության տրամադրած փաստաթղթերի կրկնօրինակը ներկայացնելու պարագայում:
4. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստանում կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցների ընտանիքի անդամներն են:
5. Անձինք, որոնք Ռուսաստան են մուտք գործում հիվանդ հարազատներին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ) խնամելու համար՝ անձը հաստատող փաստաթղթի և բուժհաստատության կողմից տրամադրված փաստաթղթի կրկնօրինակի ներկայացման պարագայում:
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական պատասխանով տեղեկագիրը: Կորոնավիրուսի բացահայտման թեստի արդյունքները պետք է ստացված լինեն Ռուսաստան ժամանելուց ամենաշատը 72 ժամ առաջ»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ