Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

ԱրարատՑեմենտ գործարանի վերաբերյալ Հայկ Գևորգյանի հայտարարությունը խեղաթյուրված է. «Մուրազը փորը մնաց»

Արտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

Օրերս ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում մի քանի նշումներ կատարեց՝ կապված ԱրարատՑեմենտ գործարանի և դրա ձեռքբերման հետ, որոնք մեղմ ասած իրականությանը չէին համապատասխանում և ներկայացված էին թերի ու միակողմանի, ինչի արդյունքում էլ իրականությունը ստվերվեց: Հայկ Գևորգյանը, հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարեց, թե գործարանը Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Այո այդ որոշման մեջ կա նման կետ, բայց դա իրականություն պետք է դառնար միայն այն դեպքում, երբ գնորդը նույն որոշման 3 կենտի բ ենթակետի համաձայն, կմարեր գործարանի պարտավորվածությունը այն ժամանակվա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին բնական գազի դիմաց ապրանքայինվճարումների գծով առաջացած պարտքերից՝ 6,866 մլն. ԱՄՆ դոլաի արտարժույթային վճարման չափով (9,7 մլն. ԱՄԴ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք): Այսինքն, եթե այդ միլիոնավոր դոլարները գնորդը չմարեր, ապա չէր կարող գործարանը ձեռք բերեր որոշված 200,000 ԱՄՆ դոլարով: Փաստացի գործարանն իր վրա ուներ կուտակված ևս այլ պարտքեր, որոնք փակելու դեպքում միայն հնարավոր կլիներ այն ձեռք բերել: Եվ հենց այստեղ էլ ի հայտ է գալիս Հայկ Գևորգյանի երկրորդ սուտը, համաձայն որի, իբր թե այդ ժամանակ կար 35 միլիոն դոլարի ներդրման ծրագիր, որը պետք է աներ շվեցարական ընկերությունը, բայց ինչ-ինչ պատճառներով չի արվել: Այո կար, բայց այն բանից հետո, երբ ընկերությունը իմացել էր, որ գործարանը թաղված է պարտքերի մեջ և գտնվում է անմխիթար վիճակում, նրանք ուղղակի հրաժարվել են այդ ներդրման ծրագրից ու հեռացել: Այսինքն ոչ մի անօրինական ճնշում չի եղել, պարզապես շվեցարական ընկերությունը բիզնես տեսանկյունից նպատակահարմար չի գտել ներդրում կատարել խարխլված գործարանում: Բացի դա, նույն 2002 թվականին, կրկին ի գիտություն Հայկ Գևորգյանի, պետք է նշենք, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանում էր գործարանի 25 տոկոս մասնաբաժնի սեփականատերը, այլ ոչ թե ամբողջի: 
Գագիկ Ծառուկյանը գործարանը վերագործարկելու համար ևս մեկ շատ կարևոր քայլ է կատարել, առանց որի հնարավոր չէր լինի գործարանը «խոդի գցել»: Երբ գործարանը փակվել էր և հանվել էր վաճառքի պետության կողմից, մասնագետները այնտեղ աշխատող ուղղակի լքել էին հանրապետությունն ու բնակություն հաստատել տարբեր երկրներում: Գագիկ Ծառուկյանի հետևողականության և արտոնյալ պայմաններով աշխատանքի առաջարկից հետո միայն այդ մարդիկ վերադարձան Հայաստան և գործարկվեց ռազմավարական նշանակության ցեմենտ արտադրող հսկան: Բացի դա, երբ նշվում է, թե սեփականատերը ներդրումներ չի կատարել այսքան տարիների ընթացքում, դա ևս սուտ է, քանզի Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ է, որ այսօր գործարանը ունի հնարավորություն տարեկան արտադրել 1,200,000 տոննա ցեմենտ, իսկ դա շատ ավելին է, քան 2001 թվականի ծավալները, մոտավորապես 5 անգամ: Իմիջայլոց կրկին ի գիտություն Հայկ Գևորգյանի, նույն որոշման մեջ նշված էր նաև 3 ա ենթակետ, որտեղ ասում էր, որ գործարանի սեփականատերը պարտավորվում է ցեմենտի արտադրության ծավալները հասցնել առնվազն 2001 թվականի ծավալներին, մինչդեռ այսօր այն մի քանի անգամ այն գերակատարվել է: 
Ստացվում է, որ Հայկ Գևորգյանը թերի ներկայացնելով 2002 թվականի Կառավարության որոշումը մանիպուլացիա է արել, ինչի արդյուքում էլ դրան հետևել էր Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ եթե ապացուցվի, որ 200,000 ԱՄՆ դոլարով է գործարանը ձեռք բերվել, այն կնվիրի ապացուցողին: Կրկին ստացվում է, որ Հայկ Գևորգյանի մուրազն այդպես էլ փորում կմնա, քանզի փաստացի, նույն Կառավարության որոշումից ակնհայտ է դառնում, որ գործարանն այդ գնով չի ձեռք բերվել:
Կամ Հայկ Գևորգյանը թերի է տիրապետում ինֆորմացիային կամ էլ հատուկ է մանիպուլացիա անում՝ ինտրիգ պահելու և շահարկումներ անելու մտայնությամբ: 
Հորդորում եմ Հայկ Գևորգյանին չշարունակել այս մեկ դերասանի թատրոնը, քանզի արդեն ամեն ինչ պարզվեց և նրա սուտը ջրի երես դուրս եկավ, ավելորդ ինտրիգն ու լարվածությունը հետասյու նրա դեմ է աշխատելու: