Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան
«Թիմակիցներին հավաքագրելիս փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չսխալվենք: Մեր հիմնական նպատակն այն է, որ հանրության մեջ լինեն ոչ ճանաչված, սակայն կայացած ղեկավարներ: Նախկինների փորձը հաշվի առնելով՝ մեր թիմում կընդգրկենք հաջողություններ գրանցած մարդկանց»:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ովքեր են ընդգրկված լինելու նոր ձևավորվող քաղաքական թիմում:
«Իմ հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած, որը կարող էր ինձ ուղղորդել, ընդհակառակը` մեծամասամբ զարմանում և հարցնում են, թե դա ինչու է ինձ անհրաժեշտ: Գիտակից մարդը, որ հասկանում է երկրի, տնտեսության վիճակը, առնվազն պետք է հասկանա՝ մարդ պետք է կամիկաձե լինի, որ դրան գնա։ Ոչ մեկը դրան չէր գնա, որովհետև ավելի խորը ուսումնասիրելուց հետո գոնե միջին մակարդակի տնտեսագետները կասեն, թե ինչ վիճակ է և ինչ կարող է սպասվել մեր երկրին»,- նկատեց Արտակ Թովմասյանը և հավելեց. «Մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում ամեն օր է՛լ ավելի անելանելի վիճակի մեջ կարող է հայտնվել մեր երկիրը»:
Թովմասյանի խոսքով՝ նոր քաղաքական թիմում կարևորվելու են ազգային և հոգևոր արժեքները. «Մեր թիմում յուրաքանչյուրի արժեհամակարգում դրանք առանցքային դեր պետք է ունենան և լինեն այն ջիղերը, որոնք կուղղորդեն մեզ»:
Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը վերջերս էր հայտարարել նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ