Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ
Քաղաքականություն

Կկեղծի արդյոք Նիկոլն ընտրությունները

Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում գրում է.


Արդեն տեղյակ ենք, որ դավաճան իշխանունությունը խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Ես և ընդդիմության իմ բոլոր գործընկերներն անընդունելի ենք համարում Նիկոլի վարչապետությամբ ընտրությունների անցկացումը: Պատճառները շատ են։ Օրինակ՝ այս ժամանակաշրջանում չի կարելի պետությունը տանել նոր ցնցումների և երկրորդ՝ Նիկոլն այդ ընտրություններում հաղթելու համար կդիմի ամենադաժան կեղծիքներին, ահաբեկումներին և ուժային կառույցների գործադրմամբ՝ մրցակիցների բանտարկության:

Իշխանությունը պնդում է, թե ընտրությունները կեղծելու ժամանակներն անցել են, որի ապացույցն էլ, իբր, 2018-ի ընտրություններն են։ Նախ՝ այնքան էլ համոզված չեմ, որ 2018-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց այժմ ընդունենք, թե իսկապես չեն կեղծել։ Իսկ արդյո՞ք 2018-ին ընտրություններ չկեղծելը կարող է երաշխիք լինել, որ հնարավոր արտահերթ ընտրությունները չեն կեղծվելու։ Պատասխանը բացասական է նախ այն պարզ պատճառով, որ 2018-ին չկար կեղծելու անհրաժեշտություն, իսկ հիմա ակնհայտ է, որ իշխանության վերարտադրվելն իրենց համար դարձել է կենսական նշանակության անհրաժեշտություն։

Որևէ բան կեղծելու համար անհրաժեշտ եմ համարում դիտարկել պոտենցիալ կեղծարարի մոտիվացիան և կոնկրետ վարքագիծը, որն էլ թույլ կտա իրական պատկերացում կազմել սպասվող հնարավոր կեղծումների մասին։

Այսպես, իշխանությունն ունի՞ արդյոք ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն։ Պատասխանը, իմ համոզմամբ, միանշանակ դրական է, քանի որ դրա համար նրանք ունեն բոլոր պատճառները։ Չընտրվելու դեպքում կոնկրետ Նիկոլին ու իր թիմի մեծամասնությանը նախ սպասում է երկարատև բանտարկություն առնվազն սահմանադրական կարգը տապալելու և/կամ իշխանությունը յուրացնելու մեղադրանքներով։ Այս իշխանության կողմից նշված հանցագործությունների կատարման մասին դատախազությունում առկա են բազմաթիվ փաստերով հագեցած հաղորդումներ և ցանկացած անաչառ քննությունը միանշանակ կհաստատի նրանց մեղավորությունը։ Բացի դրանից իշխանության կորստով Նիկոլն ու իր թիմը կկորցնեն միլիոնավոր դոլարներ յուրացնելու հնարավորությունը։ Անցնած շուրջ 3 տարում համոզվել ենք, որ յուրացումների պակաս չի զգացվել։

Արդյո՞ք Նիկոլի անձն ու գործունեությունը առիթ են տալիս ենթադրելու, որ նա ի վիճակի է կեղծիքների։ Այս դեպքում էլ, իմ համոզմամբ, պատասխանը միանշանակ դրական է։ Դրական է այն պարզագույն պատճառով, որ անցնող շուրջ երեք տարիների ընթացքում Նիկոլն ու իր ռեժիմը թույլ են տվել հարյուրավոր կեղծիքներ։ Դրանք սկսվել են Սահմանադրության փոփոխության ակնհայտ ապօրինությամբ, շարունակվել են բազմաթիվ փաստերի ամենաէժան կեղծումներով և ավարտվել էն Արցախը ադրբեջանցիներին հանձնելու դավաճանական գործողությամբ։ Բոլորս ենք հիշում, որ Նիկոլն իր թիմով Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ քննարկելու է ժողովրդի հետ, և որոշումն ընդունվելու է ոչ թե իր կողմից, այլ՝ ժողովրդի։ Իսկ ի՞նչ արեց նա։ Իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության ամենամեծ կեղծիքը։ Նիկոլը բոլորից (նույնիսկ իր թիմից) գաղտնի նոյեմբերի 9-ին (Ադրբեջանի դրոշի տոնին) ստորագրելով հայտնի փաստաթուղթը միաձայն որոշեց, որ Արցախի շուրջ 80 տոկոսը հանձնում է թշնամուն։ Ստորագրեց, որից հետո միայն այդ մասին տեղեկացրեց ժողովրդին։ Այն ժողովրդին, որն իբր պետք է որոշեր Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակը։ Ինքն էր այդպես հայտարարել։ Ինքն էլ կեղծեց իր ամենակարևոր խոստումը։ Փաստորեն Նիկոլը կեղծեց հայ ազգի որոշումը։ Կարևոր է նաև այդ մեծ կեղծիքի մոտվիացիան։ Նա պնդում է, որ այդպես չանելու դեպքում իրեն կանվանեին դավաճան։ Այսինքն՝ նրա համար կարևոր էր բացառապես իր անձը։ Այսինքն՝ նա պատրաստ է թույլ տալ պատմության ամենամեծ կեղծիքը միայն այն պատճառով, որ իրեն չասեն դավաճան։ Փաստորեն հաստատվում է, որ նա կարծում էր, թե կկարողանա հանրությանը խաբելով իր վրայից մաքրել դավաճանի անունը։

Այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը՝ մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները, որպեսզի վերարտադրվի ու վերջնականապես իրագործի հայակործան իր առաքելությունը։