Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ
Քաղաքականություն

Ի՞նչ ճակատագրի են արժանացել կառավարությանը նվիրված գույքն ու միլիոնները

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շարունակել է նախորդների ավանդույթը, այն է՝ ընդունել է մի շարք թանկարժեք նվիրատվություններ անհատներից, նախկին պաշտոնյաներից, ՍՊԸ-ներից և միջազգային կառույցներից: Ներկայացնենք, թե ովքեր են հետհեղափոխական Հայաստանում կառավարության առավել շոշափելի նվիրատուները:

Ինչպես գիտենք՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման դեպքով: Մաքսային կոմիտեի նախկին պետը հայտարարել էր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին և այդպես էլ վարվել էր: Նվիրատվությունից հետո նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է:

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն էր նվիրել 18,5 միլիոն դոլար: Սարգսյանի նկատմամբ քրեական գործը թեև չի կարճվել, սակայն նրան իրավապահ մարմինները դեռ փնտրում են: 

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն էր նվիրաբերել 2 միլիոն դոլար: 

Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել 2001 թվականին թողարկված «Տոյոտա (Land Cruiser) 100 4,5i» մակնիշի, 001 LU 05 պետհամարանիշի, JTEHJ09J125036390 նույնականացման համարով, 14.990.000,0 դրամ սկզբնական արժեքով, 4.871.700,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան: 

Կառավարությունն ընդունել է նաև որոշում, որով «Կարկոմավտո» ՍՊԸ-ից որպես նվիրատվություն է ընդունվում NISSAN X-TRAIL SV մակնիշի (թողարկման տարեթիվ՝ 2019թ., շարժիչի ծավալ՝ 2,5լ, 170 ձիաուժ) 13.71 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան: Հիշեցնենք՝ այս ՍՊԸ-ն պատկանում Է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Կարեն Շահմուրադյանին:

2020 թվականի մարտի 5-ին որոշում է կայացվել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Գագիկ Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող՝ 2,408.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով ստոմատոլոգիական սարքավորումները: 

 Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Լեռնային շրջաններում էրոզիայի դեմ ինտեգրված պայքարի ծրագրի շրջանակում ձեռք բերված՝ 12 240 000 դրամ արժողությամբ տրանսպորտային միջոցը: 

ՀՀ Կառավարությունում ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացներն էլ՝ (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ըստ լրատվամիջոցներիներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու համար և թույլ չեն տվել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին։ 

Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար՝ այդ թվում Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի, դեռեւս գնորդներ չեն հայտնվել: Մինչդեռ կառավարությունը ամսական 6,5 միլիոն դրամ է հատկացնում ոստիկանությանը հյուրանոցի պահպանման ծախսերը հոգալու համար: Կառավարությունը նախորդ տարվա ընթացքում մի շարք պետական անշարժ գույքեր է աճուրդի դրել՝ այդ թվում Նորքի այգիներում: Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 100%-ի չափով, այն է՝ 1 մլրդ 333 մլն 763 հազար 159 դրամ։ Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքը բաղկացած է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններից և հողամասից, փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։

Գույք է հանվել աճուրդի նաև Մոսկովյան փողոցում։ Միայն Օրբելի փողոցում աճուրդի դրված գույքի արժեքը կազմում է՝  7 մլրդ, 716 մլն 165647 դրամ: Այս ֆոնին տեղի է ունենում պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հրաժարականը, ըստ մամուլի Բաբայանի գործունեության մեջ ի հայտ են եկել կասկածելի գործարքներ, որոնք նա փորձել է ինքնուրույն կյանքի կոչել: Ընդամենը մի քանի օր առաջ «Փաստ» թերթը մասնավորաբար գրեց, որ պետական գույքի կառավարման կոմիտեն ցանկանում է վաճառքի հանել պետական բուհերին պատկանող որոշակի շենքեր, շինություններ ու տարածքներ, ուղղորդում և խոստումներ են տրվում այդ տարածքների վրա աչք ունեցող պոտենցիալ «գնորդներին»:

Ավելին