Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու եւ տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ. Աշոտյան
Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայկական պատվիրակություննանցյալ տարվա նոյեմբերի 24-ից, չունի ղեկավար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Made for Turkey ուսապարկերի պահեստի վերածված ապազգային մակաբուծարանի մասին եւս մեկ փաստ եմ արձանագրում։
Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայկական պատվիրակություննանցյալ տարվա նոյեմբերի 24-ից, չունի ղեկավար։
Եվրանեսթը հետպատերազմյան ստեղծված վիճակում խիստ կարեւոր հարթակ է, քանզի թույլ է տալիս ուղիղ աշխատել Եվրախորհրդարանի բազմաթիվ ազդեցիկ պատգամավորների հետ։
Բայց սա էլ է երկրորդական։
Առավել կարեւոր է, որ այս հարթակում ներկայացված է նաեւ Ադրբեջանը, որին, ի դեպ, հայկական բոլոր «նախկին» պատվիրակությունները՝ ղեկավարությամբ լուսահոգի Վահան Հովհաննիսյանի, Արտակ Զաքարյանի եւ իմ՝ ձեր խոնարհ ծառայի, մշտապես ճնշել են եւ չեզոքացրել։
Եվրանեսթը տալիս է ունիկալ շանս խնդիր բարձրացնել եւ ջանքեր գործադրել մեր ռազմագերիների եւ պատանդների վերադարձի հարցով ինտենսիվ ու միջազգային մակարդակով զբաղվելու համար։
Հասկացաք, չէ՞։
Սակայն պարգեւավճարալափ եւ թրքաբարո ոհմակին այս ամենը չի հետաքրքրում այն աստիճանի, որ արդեն գրեթե 3 ամիս է անգամ մարդ չեն նշանակում տվյալ գործով զբաղվելու համար։
Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու եւ տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ։
Սքրինշոտը՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ի պաշտոնական կայքից։ Նույն վիճակը նաեւ ԱԺ կայքում է»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան