Անահիտ Ադոյանը ՌԴ դեսպանատան դիմաց պատռեց անհետ կորած զինվորների ծնողների նամակ-խնդրանքը
Անհետ կորածների հարազատները շարունակում են իրենց բողոքի ակցիաները: Այսօր նրանք Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց էին՝ ծրարով, որը այդպես էլ մնաց նրանց ձեռքում. «Դեսպանատնից որևէ ներկայացուցիչ դուրս չեկավ, իրենց շատ վատ պահեցին մեր հանդեպ: Գոնե կարող էին մոտենալ և մեր ձեռքից այդ նամակը վերցնել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
«Իրենք արհամարհական վերաբերմունք ցուցաբերեցին մեր նկատմամբ: Ես էլ, իբրև պատասխան իրենց այդ պահվածքին, հեռացնելով մեր անհետ կորած տղաների անունները, մեր նամակ-խնդրանքը պատռեցի ու լցրեցի իրենց արկղի մեջ»,- նշեց նա:
Ժամեր շարունակ դեսպանատան դիմաց անցկացնելուց հետո նրանց հետ հանդիպելու եկավ ԱԱԾ աշխատակիցներից մեկը. «Ասաց մեզ, որ իրեն փոխանցել են, որ անիմաստ է սպասելը: Ես էլ պատասխանեցի՝ ինչի մեր երեխեքին իմաստավորվա՞ծ տարան պատերազմ, եթե իմաստավորված էր պատերազմ տանելը, այն էլ քիմիկներին, ապա ես էլ ի՞նչ ասեմ պատկան մարմիններին»,- ասաց Անահիտ Ադոյանը:
Վերջինս նշեց, որ եթե այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից որևէ արձագանք չստանա, ապա վաղը առավոտյան անձամբ այդ նամակը կտանի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:
Հավելենք նաև, որ վաղը ևս անհետ կորած զինվորների հարազատները Կառավարության շենքի դիմաց կիրականացնեն իրենց հերթական բողոքի ակցիան:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ