Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան
Հասարակություն

Մանկահասակ երեխայի սպանության գործով մայրն ու խորթ հայրը կալանավորվել են, իսկ տատը՝ ազատ արձակվել.նոր մամրամասներ ողբերգական դեպքից

2 տարեկան երեխայի սպանության գործով փոքրիկի մոր և խորթ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ խորթ տատի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:  

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խորթ հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, երեխայի մորը և խորթ տատին մեղադրանք է առաջադրվել՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:  

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ երեխա, որի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի շրջանում. դատաբժշկի եզրակացության համաձայն՝ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային փակ տրավման:  

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարմնական վնասվածքները պատճառվել են երեխայի ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից:  

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երեխայի մահվան մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ ըստ ՔԿ-ի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայները, կնոջ և մոր հետ, երեխային ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով, օրեր շարունակ՝ օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, որին զուգահեռ, հայրը, երեխայի նկատմամբ ակնհայտ հակակրանք դրսևորելով, նաև հայհոյել է, իսկ փոքրիկի մայրը և տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով:  

2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է:  

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: ՀԺ-ի հետ զրույցում երեխայի խորթ տատիկի պաշտպան Վիրաբ Դավթյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ավելին