Թուրքիայի վարձկանները ծառայում են նաև Ռուսաստանին. Թեհրանի ակնարկը
Ինձ թվում է՝ տարածաշրջանում քնած սպառնալիքներ կան, Մոսկվայում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը, որն այցելել է ՌԴ: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու համար՝ նշելով, սակայն, թե ռեգիոնում վարձկանների շարունակվող ներկայությունը սպառնալիք է հյուսիսային սահմանին: Իրանի խորհրդարանի նախագահը այդ մասին խոսել է Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ: Փաստացի, Իրանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը նշանակում է, որ Թեհրանը ռեգիոն Թուրքիայի այսպես ասած ներբեռնած ահաբեկչական խմբավորումների առկայության պատասխանատվությունը դնում է նաև Ռուսաստանի վրա՝ ակնարկելով, որ Մոսկվան բավարար ջանք չի գործադրում այդ ահաբեկիչներին հեռացնելու համար:
Այն, որ Իրանի հյուսիսային սահմանում՝ պատերազմի հետևանքով Արցախից գրաված տարածքներում Ադրբեջանն ու Թուրքիան տեղակայում են վարձկան-ահաբեկիչ խմբավորումներ և անգամ մտածում դրանց բնակեցման մասին, անշուշտ, սպառնալիք է Իրանի համար, և Թեհրանը դա չի էլ թաքցնում: Ահաբեկիչների հարցում իրավիճակին գրեթե անուն առ անուն տիրապետելը չի թաքցնում նաև Մոսկվան, սակայն Թուրքիայի հետ մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծած Ռուսաստանը ակնհայտորեն դեմ չէ, որ ահաբեկիչ-վարձկանները մնան ռեգիոնում: Այստեղ, իհարկե, Ռուսաստանի հաշվարկը, այսպես ասած՝ բազմավեկտոր է: Նախ՝ Մոսկվան այդ գործոնը դիտարկում է անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության առիթ-պատճառ, եթե Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն Ռուսաստանին կանգնեցնել նոր խնդիրների առաջ:
Մոսկվան ահաբեկիչների առկայության մասին հայտարարելով՝ փաստացի ստեղծել է հակաահաբեկչական գործողության պայքարի նախադրյալ: Ընդ որում՝ հատկանշական է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները իրականացնում են հակաահաբեկչական վարժանքներ: Միևնույն ժամանակ, Իրանի սահմանին վարձկանների ներկայությունը մի հարց է, որը մշտական խնդիր է Թուրքիայի և Իրանի միջև և Թեհրանին ստիպում է թերևս պարբերաբար կապվել Ռուսաստանի հետ: Մոսկվայի համար կարևոր է, որպեսզի Թեհրանի և Անկարայի միջև լինի «կայուն անվստահություն»: Այդ տրամաբանության մեջ է թերևս նաև Իրան-Ադրբեջան անվստահության խնդիրը, որը Ռուսաստանի համար ևս կարևոր է: Ըստ այդմ, Թուրքիայի ներբեռնած ահաբեկիչները այժմ, ըստ էության, ծառայում են նաև Ռուսաստանին՝ թեկուզ անուղղակի: Իրանն այդ հարցում ունի թերևս մեկ ռեգիոնալ բնական դաշնակից՝ Հայաստանը, որին, սակայն, իրանյան քաղաքականությունը հանձնեց 44-օրյա պատերազմի ընթացքում:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ