Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան
Հասարակություն

Մի գեղեցիկ օր թուրքերի հարցում ՌԴ-ն կանգնելու է կոտրած տաշտակի առջև. Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս Թուրքիան և ԱՄՆ-ն Սև ծովում բավականին խոշոր համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել (https://factor.am/337803.html)։ Սա առանձնապես արտառոց բան չէ։ Ուշագրավն այն է, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը մի ջղաձգային հայտարարություն է տարածել, որում քննադատել է միայն ամերիկացիներին, սակայն՝ ո՛չ թուրքերին (https://twitter.com/RusEmbUSA/status/1359625291350626310
Ըստ երևույթին, ռուսները շատ կցանկանային, որպեսզի Սև ծովում թուրքերի հետ ոչ թե ամերիկացիները համատեղ զորավարժություններ անցկացնեին, այլ հենց իրենք։ Այո, ինչպես ժամանակին նկատել էր Ուինստոն Չերչիլը, Ռուսաստանն ամենից առավել հարգում և հաշվի է նստում ուժի հետ։ Եվ Թուրքիայի մեջ, նա, ցավոք, այդ ուժը տեսնում է։ Բայց Թուրքիային ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պոկելու (այնուհետև գուցեև նրա հետ ռազմական սեփական դաշինք ստեղծելու) Ռուսաստանի ներկա ղեկավարության բոլոր անհեռատես ջանքերն ու ճիգերն ապարդյուն են անցնելու։ Այնպես, ինչպես ապարդյուն անցան ու փշուր-փշուր եղան 1939-1941 թթ. հիտլերական Գերմանիայի հետ դաշնակցելու Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության ջանքերն ու ճիգերը։ Ու մի գեղեցիկ օր թուրքերի հարցում ՌԴ-ն կանգնելու է կոտրած տաշտակի առջև։ Ի դեպ, այդ օրը հեռու չէ։
Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ական շրջանակներում զարգացող թուրք-ամերիկյան ռազմական դաշինքին, ապա այն շարունակվում և զարգանում է՝ ի հեճուկս ռուսների։ Թե ու՞մ դաշնակիցն է Թուրքիան՝ այդ մասին պարզ ու հստակ արտահայտվում են թուրք և ամերիկացի զորավարներն ու ադմիրալները։ Ահավասիկ, ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ջին Բլեքի շուրթերով արտահայտված ամերիկյան պաշտոնական դիրքորոշումը.
«Թուրքիան շատ բարձրարժեք դաշնակից է և ՆԱՏՕ-ի ծովային գործընկերը, ում հետ Սև ծովում ԱՄՆ նավատորմի համատեղ ռազմագործողությունները ամրապնդում են ՆԱՏՕ-ական դաշինքի ունեցած անհամաչափ առավելությունը» (https://twitter.com/USNavyEurope/status/1359429285325516801):
Նույնանման մի կարծիք էլ արտահայտել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթթերվիլդը (https://twitter.com/USNavyEurope/status/1359428583224193024
Ցանկալի է, որպեսզի այս իրողությունները հաշվի առնեն նաև հայաստանյան քաղաքական ուժերը, մանավանդ նրանք, ովքեր սին հույսեր են տածում առ այն, որ Ռուսաստանից պոկվելու դեպքում, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Հայաստանին վազեվազ կտրամադրեն անվտանգության երաշխիքներ։ Ցավոք սրտի, չեն տրամադրի, այլ կպարտադրեն անել այն, ինչ ցանկանում են թուրքերը։
Ասածս ամենևին չի նշանակում, որ մեր ցանկացած չափով անվտանգության երաշխիքներ մեզ կտրամադրի Ռուսասատանը։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ դա էլ կարող է այդպես չլինել։ Պարզապես, մեզ համար մեկ ծակ նավից (ՌԴ-ՀԱՊԿ անբարեհույս «դաշինքից») մեկ ուրիշ՝ ավելի ծակ նավ (ԱՄՆ-ՆԱՏՕ չլինելիք «դաշինք») ցատկելը կարող է այնքան էլ խոհեմ քայլ չլինել։ Պետք է, հետևաբար, օր առաջ կենտրոնանալ թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու սեփական միջոցների զարգացման և եղած բոլոր միջազգային մեխանիզմների օգտագործման վրա։ Քանի դեռ ժամանակ մի փոքր դեռ մնացել է»։