Անգամ 21-րդ դարում միայն տեխնոլոգիայով դու չես կարող հաղթել. Րաֆֆի Քասսարջյան
2016-ի պատերազմից հետո մենք հասկացանք, որ մտել ենք այլ տեսակի պատերազմների, մարտական գործողությունների ժամանակաշրջան և պետք է համապատասխան փոփոխություններ անեինք։ Սակայն չկարողացանք հասնել այն մակարդակին, որ թույլ կտար հակառակորդի կիրառած տեխնոլոգիայի դեմ համարժեք կռվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։
Անդրադառնալով այս պատերազմում հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման՝ Քասսարջյանը փաստեց, որ որոշակի քանակությամբ, անգամ որոշ ձեռնարկությունների փորձնական շրջանի հասած ԱԹՍ-ներ կիրառվել են։
«Այս հարցում էլ կարող էինք շատ ավելի լավ արդյունքների հասնել, բայց նաև այնպես չէ, որ ոչ մի բան չի արվել։ Միաժամանակ շատ բաներ սովորեցինք այս պատերազմի ընթացքում, որն այսօր հաշվի են առնվում նոր սերնդի ԱԹՍ-ների պատրաստման ժամանակ»,– նշեց նա։
ԱՏՁՄ-ն այս պահին աշխատում է և ՊՆ-ից պատվեր տրված որոշ նախագծերի, և սեփական մասնագետների, ձեռնարկությունների գաղափարներն իրագործելու վրա։ ՏՏ ոլորտն արդյոք գիտական մտքի, մասնագետների, խնդիր ունի։
«Գիտական մտքին տրվող ֆինանսավորումն անգամ մեզ պես երկրների համար բնականաբար քիչ է։ Պետությունը պետք է ֆինանսավորումը մեծացնի։ Մենք մի քանի տարվա ընթացքում թիրախ ենք սահմանել, որ այդ գումարներն աճեն և հասնեն ՀՆԱ-ի 1 տոկոսին և պետբյուջեի 4 տոկոսին։ Պետությունը պետք է նաև ձևավորի ճիշտ խնդիրներ։ Թե ֆինանսապես, թե գաղափարապես պետությունը պետք է մասնակցի այս ոլորտի աշխատանքներին»։
Հայաստանն այսօր ինչպե՞ս է պատրաստվում հաջորդ հնարավոր պատերազմներին, որքա՞ն են մեր հնարավորությունները հարցին ի պատասխան Րաֆֆի Քասսարջյանն ընդգծեց․ «Մեր ողջ համայնքը հասկանում է, որ պետք է ավելի արագ և ուղղորդված աշխատել, համատեղ ջանքեր գործադրել, որ հասնենք ցանկալի արդյունքի։ Սակայն անգամ 21-րդ դարում միայն տեխնոլոգիայով դու չես կարող հաղթել։ Տարբեր տեսակի ռազմաարդյունաբերական լուծումները պետք է ինտեգրվեն ռազմական ստրատեգիային, տակտիկային։ Հաջորդ պատերազմին պատրաստվելու համար պետք է նաև ի սկզբանե պատրաստ լինեն աշխարհազորը, մոբիլիզացիոն միավորները։ Ոչ միայն տեխնոլոգիապես, այլ ընդհանրապես պետք է պատրաստ լինել պատերազմին»։
Առանձնացնելով ՏՏ ոլորտի առաջնային խնդիրները՝ ԱՏՁՄ տնօրենը կարևորեց կրթական բացը, քանի որ լավ մասնագետների քանակի և որակի խնդիր կա, կարիք կա նաև Հայաստան վերադարձնել արտերկրում ապրող այս ոլորտում հաջողություն ունեցած մեր հայրենակիցներին։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ