Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան
Հասարակություն

Չորս ընկեր զոհվել են մի դիրքի վրա, որ մյուս ընկերները կարողանան փախչել. Հակոբին գտել են 77 օր անց

19-ամյա Հակոբ Բողարյանն իր երեք զինակիցների հետ ճանապարհ են հարթել մնացած ընկերների համար, որպեսզի կարողանան փախչել հակառակորդի շրջափակումից:
«Հակոբը զոհվել է առաջինը՝ վզին ստացած մահացու հրազենային վիրավորումից, հետո մյուս տղաներն են զոհվել: Ընկերները կարողացել են փախչել: Չորս ընկեր զոհվել են մի դիրքի վրա, որ մյուս ընկերները կարողանան փախչել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբ Բողարյանի հայրը՝ Գագիկ Բողարյանը:
Հակոբը սովորում էր  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի բաժնում:
«Նպատակ ուներ, որ  բանակից վերադառնալուց հետո լողի բաժինը փոխարինի ֆիզիոթերապիայի բաժնով: Բացի լողն էլ չէր թողնելու: Ցանկանում էր հետագայում մանուկներին լողի դասեր տալ: Առհասարակ սպորտի հետ շատ կապված էր»,- նշեց Հակոբի մայրը՝ Ռոզա Պետրոսյանը:
Հակոբը զորակոչվել էր բանակ 2019 թվականի հունիսի 2-ին: Նախքան բանակ գնալ ավարտել էր «ԴՕՍԱԱՖ»-ը: Հակոբը ծառայության անցավ որպես վարորդ Ջաբրայիլում:
«Պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 3-ը Հակոբը զանգահարում էր: Ասում էր՝ մի անհանգստացեք, ես լավ եմ իմ տեղը լավ է»,- ասաց Գագիկ Բողարյանը:
Հակոբի աճյունը գտնվել է դեկտեմբերի 12-ին: Հակոբ Բողարյանը հուղարկավորվել է դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում: 
«Հիմա Եռաբլուրը մեր տունն է: Ամեն օր գնում ենք»,- ավելացրեց Հակոբի հայրը:

Ավելին