Ողբերգական ավտովթար Երևանում.կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների թիվ 43 հերթապահ խումբը:՝ բժիշկ Տիգրան Ռոստոմյանի գլխավորությամբ:
Բժիշկները արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և 2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ին խմբի պետ Ալբերտ Չանախչյանի գլխավորությամբ:
ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառաողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում 8-րդ դասակի տեսուչներ Ռաֆայել Վարդազարյանն ու Ռոբերտ Ֆրանգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և երթևեկության համար խոչընդոտներ չստեղծեն: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օրվա պատասխանատու Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը պարզելու և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ