Արայիկ Հարությունյանը ստորագրել է Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին հրամանագրեր
արգելի՛ հայրենակիցներ
Արցախյան շարժումն իր բնույթով ու բովանդակությամբ կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ սկսած քսաներորդ դարի առաջին տասնամյակներից: Այդ մեծ պայքարի թոհուբոհում մենք միշտ ունեցել ենք նվիրյալներ, ովքեր իրենց օրինակով ու վարքով մեր ժողովրդին առաջնորդել են այն ճանապարհով, որը տանում է դեպի ազգային նպատակների իրականացում:
Այդ երախտավորների թվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանը: Բարձր գնահատելով Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները և ի հավաստումն Շարժման գաղափարներին ու արժեքներին մեր հավատարմության՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին ընդառաջ ստորագրել եմ հրամանագրեր՝ Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:
Մենք շնորհակալ ենք Արցախյան շարժման բոլոր նվիրյալներին և պարտավոր շարունակել նրանց գործն այս դժվարին պայմաններում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ