Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան
Հասարակություն

Պաշտոնյաներից ո՞վ է փորձում մոլորեցնել հանրությանը

Տնտեսական ոլորտի աճպարարություններն ու թվային տվյալների խեղաթյուրումները հասել են այն աստիճանի, որ ոլորտի տարբեր պատասխանտուներն սկսվել են հակադրվել մեկը մյուսին եւ այս պարագայում փորձել պարզել, թե ո՞ր մեկն է ո՞ր չափով ստում` գործնականում անհնար է։ 

Դիցուք՝ բերենք նման հակասությունների մի քանի օրինակներ: Եթե վարչապետ Փաշինյանը պնդում է, որ խոշորներն սկսել են ավելի շատ հարկ վճարել, ապա ՊԵԿ վերջերս տարածած՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը խոսում է տրամագծորեն հակառակ իրողության մասին: Այն է` խոշորները մի քանի անգամ նվազեցրել են վճարվող հարկերը, իսկ հարկերի հավաքագրման զգալի մասը ապահովում են ՓՄՁ-ները: 

ՊԵԿ-ն ու Փաշինյանը միմյանց հակասում են նաև բացված և փակված աշխատատեղերի հարցում: Ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում: 

Իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից` նշելով, որ միայն անցած տարի ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն` հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներում հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է: 

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի տնտեսությունը առողջացման դինամիկա է ցույց տալիս, հատկապես բարելավվել է արտահանումը: ՊԵԿ-ը իր հերթին հայտնում է, որ նախորդ տարի արտահանումը կրճատվել է 7 տոկոսով, միայն հագուստի արտահանումը նվազել է 22.3 տոկոսով: 

Միմյանց հակասում են նաև Փաշինյանը և էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Եթե Փաշինյանը պնդում է, որ տնտեսությունը առողջանում է, իսկ բիզնեսը պատշաճ աջակցություն ստանում պետությունից, ապա նախարարը իր հարցազրույցի ընթացքում հայտարարում է, որ բիզնեսի վիճակը Հայաստանում ծայր աստիճան վատ է: Մյուս կողմից էլ՝ Քերոբյանը հաջողում է հակասել նաև ինքն իրեն՝ մի կողմից նա հայտարարում է, որ ներդրողների հերթ է գոյացել՝ Հայաստանում համապատասխան ինվեստիցիաներ անել ցանկացողներից, մյուս դեպքում հայտարարում է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը կարող է դեռ երկար ձգվել: Հարց է առաջանում, իսկ եթե կան միլիարդների հասնող ներդրումներ, ինչպես պնդում է նախարարը, ինչո՞ւ են իր կանխատեսումները այդչափ հոռետեսական… 

Ինչպես տեսնում ենք՝ հստակ սահմանազատել ճիշտն ու սխալը ստեղծված իրավիճակում անչափ բարդ գործ է: Մնում է կռահել, թե ով է վերը նշված երեքից առավել անկեղծ հանրության հետ` տնտեսության իրական վիճակը բնութագրելիս… 

Ավելին