Խաչիկ Ասրյան. Մերժե՛լ Փաշինյան Նիկոլին և նրան իշխանության բերած ու նրա հետ համագործակցած և համագործակցող բոլոր ուժերին
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Հայ ժողովուրդը խստագույնս մերժում է ինչպես Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մորթապաշտներին, այնպես էլ՝ ներկայումս գործող՝ ամերիկահպատակ, թրքապաշտ՝ նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյան Նիկոլին և նրա լակոտակրատիային:
Հայ ժողովրդը չի մոռացել և չի մոռանալու, որ 2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովում իրենց քվեարկությամբ պետական հեղաշրջմանը մասնակցել ու ապազգային Փաշինյան Նիկոլին իշխանության են բերել այն կուսակցությունները, որոնք այսօր հանդես են գալիս որպես ընդդիմադիրներ՝ պահանջելով Փաշինյան Նիկոլի հրաժարականը:
Իմաստուն Հայ ժողովուրդն, առաջնորդվելով սեփական բանականությամբ, այլևս թույլ չի տալու, որ իրեն ներքաշեն հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտի մեջ:
Իմաստուն Հայ ժողովուրդն ուղղակի պահանջո՛ւմ է, որ իրեն առաջնորդեն Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող, սոցիալական-ռազմական պետություն կառուցելու հրամայականով առաջնորդվող, Հայրենիքի պաշտպանության համար կյանքները մշտապես զոհասեղանին դրած Հայածին ուժակիրներն, ովքեր էլ, Հայ ժողովրդի աջակցությամբ և մասնակցությամբ, հաստատապես ձևավորելու են Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը և կառուցելու են Քրիստոնյա, ուժեղ, միասնական Հայաստան, ասել է թե՝ Օրենքի ու Արդարության Պետություն:
Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պետական հեղաշրջմանը մասնակից քաղաքական կուսակցությունները Հայաստանում ոչ թե նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանության մեջ գտնվելու հույս պետք է փայփայեն, այլ պետք է ապաշխարեն և քաղաքական պարտադիր պատասխանատվություն կրեն՝ մեր Սուրբ Հայաստանն այսօրվա դառնալի վիճակին հասցնելու համար:
Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ձևավորեն միայն Ազգային Քրիստոնական արժեհամակարգ դավանող այն ուժակիրներն, ովքեր Հայաստանի ներքին քաղաքականության դաշտում չեն քարոզել եվրոարժեքներ ու չեն նպաստել հայ հասարակությանն իր ազգային-քրիստոնեական արժեքներից օտարվելուն, Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում երբևէ չեն եղել և՛-և՛-ի քաղաքականության կողմնակիցներ, այլ մշտապես եղել են հայ-ռուսական անխախտ բարեկամության և եղբայրության ջատագովն ու նվիրյալը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ