Գագիկ Ծառուկյանի հեղափոխական նախաձեռնությունը գյուղատնտեսության մեջ նոր էջ է բացում
Սոնա Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես և նախատեսվել էր Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվել է 1000 հեկտարի վրա բամբակի դաշտեր հիմնելու ծրագիրը: Այսօր, Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի 60% ը անմշակ է և Գագիկ Ծառուկյանի կողմից իրագործվում է մի աննախադեպ ծրագիր, որի իրականացման արդյունքում ամբողջ Արմավիրի մարզը, որը հարուստ է «արևով» կսկսի զբաղվել բամբակի մշակությամբ: Հայաստանում նախկինում եղել է մեծ մասշտաբի բամբակի արտադրություն, սակայն անկախությունից հետո այն ոչնչացել էր : Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ արդեն իսկ իրականացվել է փորձնական 1000 հա ի բամբակի դաշտերի հիմնումը : Նախորոք կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարածաշրջանում հնարավոր է ամենաբարձր որակի բամբակ ստանալ, իսկ բամբակը հանդիսանալով « սպիտակ ոսկի » մշտական մեծ պանաջարկ ունի: Ինչպես նաև նախատեսվում է մեծ տեքստիլի արտադրության քաղաք հիմնել և արտադրված բամբակի հումքը հենց Հայաստանում օգտագործել թելի արտադրության և տեքստիլի ոլորտն ընդգրկող ապրանքների արտադրության համար : Նման ծավալի ծրագիրը նոր էջ կբացի Հայաստանի գյուղանտեսության մեջ, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր, պետբյուջեն կհամալրվի միլիոնավոր հարկերով, իսկ մի ամբողջ տարածաշրջան կփակի գործազրկության էջը : Նման նախաձեռնությունները լոկ բիզնես ծրագրեր չեն այլ մի ամբողջ տնտեսական շղթա, որը կնդգրկի տասնյակ հազարավոր մարդկանց, կլուծվեն տարիներ շարունակ սոցիալական ծանր խնդիրներ ունեցող մարդկանց հարցերը քանի որ հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, ինչն էլ բերում է մյուս սոցիալական խնդիրների :Սոցիալական խնդիրների համատեքստում Գագիկ Ծառուկյանի կողմից Արաքս համայնքի գյուղական բյուջեին կհատկացվի 10մլն դրամ համայնքային տարբեր խնդիրներ լուծելու համար : Ահա այսպիսի ծրագրերը կարող են էական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության մեջ դրական դինամկա արձանագրելու համար և դուրս բերել երկիրը աղքատությունից :




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...