Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան
Հասարակություն

Խաչիկ Ասրյան. Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը

Քանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտում պատերազմ պարտված և Արցախը թուրքին հանձնած Փաշինյան Նիկոլի իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած ներկայացուցիչներն են, քանի դեռ Հայ ժողովրդին նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյանի Նիկոլի ու նրա ապազգային և սորոսածին իշխանության փոխարեն որպես այլընտրանք մատուցվում է Հայաստանի նախկին մերժված իշխանությունը, կարելի է վստահաբար ասել, որ Փաշինյան Նիկոլին փողոցով հեռացնելու կոչով հանդես եկող նախկին մերժված իշխանությանը պաշտպանելու համար Հայ ժողովուրդը ոտքի չի կանգնելու:

Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մերժելով խայտառակ ու ամոթալի ներկան, չի ուզում վերադառնալ նախկին՝ գորշ ու անհեռանկար անցյալին:

Իսկ, ո՞րն է մեր՝ Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող ուժերիս անելիքները ներկա իրավիճակում:
Մենք Հայ ժողովրդին և Հայաստանին ներկայացնում ենք իսկական և արժանապատիվ ճանապարհ, այն է՝ Ազգային արժեքների հիմքի վրա հենված և Քրիտոնեական բարոյականությամբ առաջնորդվող Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան, որտեղ Հայ մարդը պարտադրված չի լինելու ամենօրյա ռեժիմով պայքարել իր ազգային ինքնության, իր տեսակի պահպանման, իր իրավունքների պաշտպանության համար, որտեղ Հայ մարդը կունենա ազնիվ ու ստեղծագործ ճանապարհով աշխատելու և արարելու իրավունք ու հնարավորություն, որտեղ Ազգային-Քրիստոնյա արժեքները՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայոց մշակույթ, Հայ ազգի ինքնագիտակցության պահպանման հիմքն են լինելու:

Գորշ ու անհեռանկար անցյալի և ամոթալի ու խայտառակ ներկայի միջև ընտրությանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որպես Ազգային-Քրիստոնյա բևեռ, Հայ ժողովրդին ներկայացնում է ամենօրյա ռեժիմով զարգացող և հզորացող, ազգային ու քրիստոնյա արժեքներով առաջնորդվող սոցիալական-ռազմական Հայաստան:
Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ազգային-քրիստոնյա արժեհամակարգով, ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան