2018-ի մայիսից ի վեր զինված ուժերի զենք-զինամթերքի ամբողջ համալրումը իրականցվել է նախորդ իշխանության կնքած պայմանագրերով․ Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երկու փաստ եմ ուզում ընդգծել բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին
Փաստ 1
2017թ-ին 2007թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են 198,6 մլրդ դրամով։
Այսինքն 10 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը ավելացել են միջինը տարեկան մոտ 20 մլրդ դրամով։
Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում 2021թ-ին 2017թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 17,8 մլրդ դրամով, այսինքն` 4 տարում ապահովվել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի։
Փաստ 2
2018-ի մայիսից ի վեր զինված ուժերի զենք-զինամթերքի ամբողջ համալրումը իրականցվել է նախորդ իշխանության կնքած պայմանագրերով: Փաշինյանի ապաշնորհ թիմը կարողացել է անել ընդամենը երկու բան`
- Չեղարկել նախկին իշխանության կնքած մի քանի կարևոր պայմանագիր, որով պետք է մատակարարվեին օրինակ` հակաօդային պաշտպանության համակարգեր («ՏՈՌ» համալիրների երկու խմբաքանակ և այլն)
- Չեղարկված պայմանագրերի փոխարեն գնել ՕՍԱ-ԱԿ համակարգեր և ՍՈւ-30-ներ, որոնք պատերազմի ժամանակ ցույց տվեցին այդ գնման ողջ անհեթեթությունը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ