Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Կենսաթոշակ ստանալիս մարդիկ բախվում են խնդիրների․ ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:

Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝

առկա չէ ՀՀ կենսաթոշակառուի կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու՝ այնտեղ կենսաթոշակ նշանակելու համար, այնուհետև կրկին հետ վերադարձնելու դեպքում նախկին չափով և պայմաններով կենսաթոշակ ստանալու հնարավորություն:

առկա չէ մի շարք երկրների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում համապատասխան համաձայնագիր, որով կենսաթոշակի անցնելիս կհաշվարկվեր այդ պետություններում աշխատած ժամանակահատվածը:

առկա չէ աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ապացուցման բեռը բաշխել կենսաթոշակային մարմնի վրա հավասարապես:

կենսաթոշակ նշանակելիս բավարար չէ իրականացվող պատշաճ վարչարարությունը, համապատասխան վերաբերմունքը և խորհրդատվությունը, ինչն ուղղակիորեն ազդում է կենսաթոշակի իրավունքի իրացման վրա:

Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։

Մասնավորապես,

Անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ կարգավորումներ նախատեսելով առ այն, որ կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու, այնուհետև հետ վերադարձնելու դեպքում անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվի նախկին չափով և պայմաններով:

Անհրաժեշտ է  ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր ունեցող երկրների շրջանակը:

Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է վերացնել  1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն աշխատանքային գործունեությունը հաստատելու համար աշխատանքային գրքույկից բացի սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պահանջը  այն կենսաթոշակառուների համար, ովքեր նշված ժամանակահատվածում աշխատել են պետական հաստատություններում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում և ուժեղացնել վերահսկողությունը սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների նկատմամբ:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր տարեկան հաղորդման մեջ տեղ գտած խնդիրները, որոնց առնչվում են մարդկանց մասնակի, արտոնյալ պայմաններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու ոլորտում առկա խնդիրներին։