Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա
Քաղաքականությամբ զբաղվող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հեռացվի իր պաշտոնից, քաղաքական գործիչների կոնսուլտացիաների և քաղաքական գործընթացների միջոցով պետք է լուծվեն ներքաղաքական խնդիրները' գալով կոմպրոմիսի և կոնսենսուսի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ «Մասնավորապես, շանս է տրվել քաղաքական բանակցային սեղանի շուրջ նստելու այնպիսի քաղաքական գործիչների, ի դեմս Վազգեն Մանուկյանի, որոնք աչքի են ընկնում ժամանակ առ ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, բռնություններով ուղղորդված գործողություններ կատարելու կոչեր անելով, անգամ այդ մարդուն որոշակի մեսիջ է հղված, որ գա նստի բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Փամբուխչյանը։
«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջման փորձ, որին միացել է նաև Գլխավոր շտաբը, ինչի իրավունքը սահմանադրորեն չունի։ «Գլխավոր շտաբի ապօրինի քաղաքական միջամտությանը և քաղաքական հայտարարություններին, ցավոք, սատար է կանգնել նաև ՀՀ նախագահը։ Փոխանակ Օնիկ Գասպարյանը զբաղված լիներ բանակի վերակազմավորման և օրենքով սահմանված մյուս գործառույթներով, նա մտել է քաղաքական դաշտ, որը անթույլատրելի է և հակասահմանադրական։ Նա պետք է այդ ամենի համար պատասխանատվություն կրի, նաև' հետագա գործողությունների համար, այդ թվում՝ հանրապետության նախագահը»,- ասաց Փամբուխչյանը։ Ըստ Փամբուխչյանի՝ եթե վարչապետի կողմից ինչ-որ մեկի պաշտոնի նշանակումը համարվեր հակասահմանադրական, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, որովհետև հնարավոր է այդ մարդը խնդիրներ ունենար իրավական չափորոշիչների հետ կապված, բայց երբ ազատումն է համարվում հակասահմանադրական, ուղղակի ծիծաղելի է։ «Հանրապետության նախագահի մեջբերած խոսքերը և պատրվակը ուղղակի վստահություն չեն ներշնչում»,- հավելեց նա։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ