Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում
Հասարակություն

Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Yerevan.Today-ի ձեռքի տակ  հայտնվել են  խիստ ուշագրավ տեղեկություններ: Խոսքը՝ փետրվարի 19-ին Էստոնիայից անհետացած հայկական ինքնաթիռի մասին է, որը խիստ անհասկանալի հանգամանքներում հայտնվել է  Իրանի օդանակայանում: Yerevan.Today-ին աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է  լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում  պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:

Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի  առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում:

Դեպքերի հետագա զարգացումը եղել է այսպես․

Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո  հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի  պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:

Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:

Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը  գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա   դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:

Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ժամանակագրություն

Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:

Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից  ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով  «Էմերջընսի» տագնապի ազդակներ են  տալիս և իբր  հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:

Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում  նշված Շարժայի օդակայան:

Հայկական օդանավը՝ Իրանի ռազմական օդակայանում

Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում:

Հայաստանի ՔԱԿ-ում բարձիթողի վիճակ է

Հաջորդ աբսուրդը, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղավիայի կոմիտեի (ՔԱԿ) պատճառով, ՔԱԿ –ում  բարձիթողի վիճակն է և ղեկավարի անփույթ անտարբերությունը: Պարզվում է՝   Իրանից անմիջապես փորձում են կապ հաստատել  հայկական Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն 24-ժամյա ռեժիմով աշխատող ավիաոլորտի սպասարկող պետական կառույցը  լրիվ «ռելաքս» ռեժիմով է աշխատում:

Մի ամբողջ  շաբաթ-կիրակի  ՔԱԿ որևէ հայ պաշտոնյայի հետ Իրանի գործընկերները չեն կարողանում կապի դուրս գալ: Փոխարենը նրանց հետ կապ է հաստատում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյան և անմիջապես «Ֆլայ Արմենիայի» հետ համատեղ սկսում են ինտենսիվ եռակողմ գործընթաց՝ առանց ՔԱԿ-ի: Փաստն այն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայստանում պետական այս կառույցի  փոխարեն իրավիճակն իր ձեռնքն է վերցնում «Ֆլայ Արմենիա» ընկերությունը և ստիպված Եվրոկոնտրոլի ու ՀՀ ԱԱԾ-ի հետ մտնում է գործընթացների մեջ: Ավելին, երկրների պետական կառույցների, այդ թվում՝ Եվրոկոնտրոլի հետ կոնտակտը հայկական մասնավոր ավիաընկերությունն է ապահովել ՝ պետությանը դրդելով, որ իր պարտականությունները կատարի՝ միջազգային սկանդալից խուսափելու համար:

Իսկ օդանավի առևանգման փորձի հետ կապված մասնավոր հետխուզական  աշխատանքների մասին պոստֆակտում է ՀՀ ՔԱԿ-ն իմացել և թղթատարությունն սկսել է արդեն սկսվող շաբաթվա երեքշաբթի:

Հետագայում է պարզվում, որ ՀՀ ՔԱԿ պետ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանն օդանավի առևանգման օրերին գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով, իսկ նրա փոխարեն իր իսկ նշանակած անձը քաղավիացիայի ողջ համակարգը փաստորեն թուլացած ռեժիմով է աշխատեցնում: Արդյունքը տեսանելի է...:

 Ավելին

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում