Ադրբեջանցիները սպանել են 22-ամյա հայ երիտասարդի
Բելորեչենսկում փողոցային ծեծկռտուքից հետո 22-ամյա երիտասարդ է սպանվել, դեպքի մյուս մասնակիցը վնասվածքներ է ստացել: Զանգվածային ծեծկռտուքը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Գոգոլի փողոցի սրճարաններից մեկի մոտ: Քննիչները որպես դրա պատճառ նշում են կենցաղային բախումը: Երկու երիտասարդների դանակի վնասվածքներով տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է:
Երկրորդ տուժածը ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ շարունակում է անհրաժեշտ բուժում ստանալ, հայտնում է «КП-Кубань»-ը:
Նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի փետրվարի 28-ի երեկոյան երիտասարդների խումբը հանդիպել է Բելորեչենսկի Գոգոլի փողոցի սրճարաններից մեկի մոտ, որպեսզի լուծի նախօրեին ծագած կենցաղային խնդիրը: Նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տղամարդկանցից մեկը դանակով հարվածել է մյուսի կրծքին եւ մեկ այլ մարդու փորին: Դրանից հետո նա թաքնվել է:
Հարուցվել է քրեական գործ՝ ազգությամբ հայ 22-ամյա Արթուր Սարուխանովի սպանության փաստով (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մաս) եւ մահացածի 31-ամյա ծանոթի սպանության փորձի փաստով ( ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 1-ին մաս):
Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։
Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը «Ռեգիոն Online» կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ