Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը
Ամռանը Երեւանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի առիթով տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթները Մ-19 Եվրո-2019 մրցաշարի բրենդային ներքին և արտաքին ձևավորմամբ:
Ժամանցային ծրագրի հանդիսավարն էր ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը: Ներկա էին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները: Հյուրերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ Արմեն Շահգելդյանը, Համլետ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը, 2005 թ. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում եզրափակիչ փուլին մասնակցած Էդգար Մանուչարյանը, այդ հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, աշխարհահռչակ ջութակահար Նարեկ Հախնազարյանը, ՀՖՖ Գործկոմի անդամներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:
Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:
Առաջնության վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...