Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Աբու Դաբիում հայկական պատվիրակության արկածները. նոր մանրամասներ

Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունները ներկայացել էին դատարկ տաղավարով, որտեղ հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներին փոխարինել էին բուկլետներն ու ծաղիկները։

Ավելի ուշ ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Իսկ վերջերս էլ նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե հայկական դատարկ տաղավարը, ըստ տարբեր գնահատականների, ամենագեղեցիկներից է եղել:

ԼՈւՐԵՐ.com-ը գրավոր հարցում է ուղարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` պարզելու, թե փետրվարի 21-25-ին կայացած միջոցառմանը բուկլետով ներկայանալու համար Հայաստանի պետական բյուջեից որքան գումար է հատկացվել, նախարարության քանի աշխատակից է հարկատուների հաշվին գործուղման մեկնել, ինչպես ասում է նախարար Հակոբ Արշակյանը` շատ գեղեցիկ տաղավարում բուկլետ ցուցադրելու համար։

Ստացված պատասխանում նշված է, որ ցուցահանդեսին ԲՏԱ նախարարությունից մասնակցել է 6 հոգի։

Ցուցաահանդեսին մասնակցել են  նաև 14  հայկական ընկերություն և 45 ներկայացուցիչ։

Պետական բյուջեից ավիատոմսերի գնման համար հատկացվել է 2 միլիոն 537 հազար 520 դրամ։

Թեև նախարարությանը հարցրել ենք, թե որքան գումար է հատկացվել պետական բյուջեից պատվիրակության օրապահիկի, գիշերակացի համար, սակայն նախարարությունը պատասխանում թիվ չի նշել, ընդամենը հղում է արել օրենքին։

«Օրապահիկն ու գիշերակացը հաշվարկվել է համաձայն ՀՀ կառավարության 20.12.05 թիվ 2335 որոշման սահմանված նորմատիվների»,-կարդում ենք պատասխանում։

Նշենք, որ Աբու Դաբիում, որտեղ հայկական պատվիրակությունն անց է կացրել 4 օր, պետական օրապահիկի չափը կազմում է  1 հոգու համար 178 ԱՄՆ դոլար, հետեւաբար 6 հոգու օրապահիկի համար պետբյուջեից վճարվել է շուրջ 1000 ԱՄՆ դոլարԳիշերակացը Աբու Դաբիում արժեցել է 1 հոգու համար 281 դոլար եւ համապատասխանաբար` 6 հոգու գիշերակացի համար վճարվել է շուրջ 1600 դոլար: Այսինքն` 6 հոգանոց պատվիրակության` Աբու Դաբիում օրապահիկի և գիշերակացի համար հարկատուները վճարել են ընդհանուր` շուրջ 10400 դոլար:
 
Նշենք, որ վերջերս Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ այդ ցուցահանդեսին միայն մասնակցության համար Հայաստանը վճարել է 200 000 դոլար գումար։