Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան
Հասարակություն

Արտակարգ դեպք Հայաստանում. ինչ կապ ունի ԱԱԾ-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։  Փետրվարի 17-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայության ընթացքում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 118 կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են BMW մակնիշի ռուսական համարանիշներով  ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վահե Հովհաննիսյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ճանապարհային ոստիկաններին ներկայացել է, որ ինքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, ինչպես նաև ներկայացրել է 2020 թվականի նմուշի N կտրոն։  Մինչ Վ. Հովհաննիսյանը կփորձեր համոզել ճանապարհային ոստիկաններին, նրանք՝ Ավետիք Քալաշյանն ու Թելման Գրիգորյանը, ստուգման արդյունքում պարզել են, որ հատուկ կտրոնի վրա բացակայում են ՀՀ քարտեզի տեսքով պաշտպանիչ նշանները, իսկ BMW-ն էլ, որի վրա տեղադրված են եղել ռուսական համարանիշներ, ունեցել է հայկական՝ 61 QQ 333 հաշվառման համարանիշները։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի՝ Գյումրի քաղաքում գտնվող պահպանվող հատուկ տարածք, փաստի առթիվ էլ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված համարանիշներով Վ. Հովհաննիսյանն իրավունք չուներ վարել նշված ավտոմեքենան, իսկ հատուկ կտրոնն էլ կեղծ է։

Ավելին