Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն Արցախում (ֆոտո)
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, այսօր՝ ապրիլի 26-ին, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
«Մարտական պայմաններին հնարավորինս մոտեցված պայմաններում անցկացված զորախաղերը, որոնցում ներգրավված էին նաև հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր»,– ասված է հաղորդագրության մեջ:






















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...